Ինչպես են հայ և թпւրք երգչուհիները միասին կատարում հայկական «Բինգյոլ» երգը . ՏԵՍԱՆՅՈւԹ

Ստամբուլում ապրող ու ստեղծագործող երգչուհի Սիբիլը թուրքական հեռուստաալիքի եթերում թուրք երգչուհու հետ կատարել է հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը: Ըստ «Արմենպրես»-ի՝ Սիբիլը կատարման տեսանյութը հրապարակել է համացանցում և գրել.

«Ամանորյա հաղորդման շրջանակում հյուր էի Arti հեռուստատեսությունում և թուրք երգչուհի Յասեմին Գյոկսուի հետ կատարել ենք հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը: Հուսամ՝ կհավանեք»: Սիբիլը ծնվել ու ապրում է Ստամբուլում: Երգել սկսել է փոքր հասակից «Սուրբ Վարդանանց» երգչախմբում։ 2010թվականի նոյեմբերին

թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ են գտել «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մե ռնիմ», «Նամակ» ու այլ երգերը։ Վերջինս մեծ հաջողություն է ունեցել Թուրքիայում։ «Նամակ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նկարահանվել է Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից 1-ի աջակցությամբ, և 1-ին հայերեն տեսահոլովակն է եղել, որը ցուցադրվել է թուրքական պետական հեռուստատեսությամբ: 2012թվականի ապրիլին Սիբիլը մրցանակի է արժանացել Մոսկվայում

կայացած «Արմենիա» մրցանակաբաշխությանը, իսկ 1 ամիս անց երգչուհուն Երևանում շնորհվել է Ազգային երաժշտական մրցանակ։ Նա պարբերաբար համերգներով հանդես է գալիս ՀՀ-ում, համագործակցում տեղի արտիստների հետ: Հաղորդման տաղավարում Սիբիլը կատարել է նաև Շիրազի խոսքերի հիման վրա գրված «Նամակ» երգը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *