Քրիստոսի արձան դուք որտե՞ղ եք տեսել, Ռիո դե Ժանեյրոյինը հայտնի է… կաթոլիկ երկրների համար դա սովորական բան է, բայց… Միքայել սրբազանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

Դուք Քրիստոսի արձան որտե՞ղ եք տեսել, Ռիո դե Ժանեյրոյինը հայտնի է… կաթոլիկ երկրների համար դա սովորական բան է, սակայն… Միքայել սրբազանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին
Oragir.news-ը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս

Աջապահյանին հարցրեց, թե, որպես հոգևորական, ինչպես է վերաբերվում Ծառուկյանի այս նախաձեռնությանը․ «Ինքը դա պետք է համաձայնեցներ Մայր Աթոռի հետ կամ տեղի առաջնորդի հետ, ես ո՛չ Մայր Աթոռն եմ, ոչ էլ տեղի ղեկավարն եմ, այդ, իսկ պատճառով ասելիք չունեմ։ Ըդհանրապես հայ եկեղեցին

արձանաշինությունը չի խրախուսել և չի խրախուսում, առավել ևս կրոնական թեմայով։ Դա սխալի և ճշտի հարց չէ, այլ ուղղակի ավադության հարց է։ Հայ եկեղեցին չունի արձանների ավանդություն, դա կաթոլիկ եկեղեցու ավանդույթ է, Քրիստոսի կամ էլ Աստվածամոր արձաններ դնելը կաթոլիկ ավադություն է և մեր ավшնդությանը հարիր չէ։ Ես այդ կտ րվածքով եմ հարցին նայում, իսկ մնացածը, բնականաոար, բնական է, որ

եթե բարեգործություն է արվում, լավ է, որ նպատակային արվի և օգուտ տա։ Դուք Քրիստոսի արձան որտե՞ղ եք տեսել, Ռիո դե Ժանեյրոյինը հայտնի է, ուրիշ տեղեր էլ կան, դա կաթոլիկ ավանդություն է, Ռիո դե Ժանեյրոն կաթոլիկ քաղաք է, Բրազիլիան կաթոլիկ երկիր է, կաթոլիկ պետությունների համար դա սովորական բան է, սակայն մենք կաթոլիկ պետություն չենք»,- նշեց Միքայել սրբազանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *