Լսի՛ր, տղա ջան… դու ընդամենը 9 տարեկան էիր և երևի «պլեճիկներով» շալվար էիր հագնում, երբ… Լյովա Եղիազարյանի պատասխանը՝ Արամ Վարդևանյանին

Լյովա Եղիազարյանը գրել է. Տղա ջան։ Այսպես եմ դիմում, քանզի իմ կրտսեր որդուց 8 տարով փոքր ես։ Երբ ձեր խմբակի ղեկավարը կեղծ տեղեկանքով ոչ բարով-խերով եկավ իշխանության, դու ընդամենը 9 տարեկան էիր ու երևի «պլեճիկներով» շալվար էիր հագնում։ Երբ 2001-ին

«պրիվետ Ռոբ» ասելու համար «Առագաստ» սրճարանում դш ժանաբար սպա նեցին Պողոս Պողոսյանին, դու տասներկու տարեկան
դպրոցական էիր ու անհոգ վազվզում էիր։ Երբ 2002-ին քաղաքական դրդապատճառներով փակվում էր Ա1 պլյուսը, դու տասներեք

տարեկան էիր և երևի դեռ կռ իվ չէիր արել աղջիկների համար: Երբ 2004-ի ապրիլի տասներկուսին, ապագա շեֆիդ հրահանգով Ազգային ժողովի մոտ խոշտանգում էին խաղաղ ցուցարարներին, իսկ էրեբունի ոս տիկանատանը՝ ջահել աղջիկներին, դու 15 տարեկան դեռահաս էիր։ Մարտի մեկին տասնութ տարեկան ուսանող էիր և հաստատ չես եղել ոչ Ազատության հրապարակում, ոչ էլ Մյասնիկյանի արձանի մոտ, քանզի այնտեղ գտնվողը հետագայում չէր կարող

պաշտպանել Քոչարյանի շահերը, այն էլ մեծ ոգրևորությամբ։ Այսօր պատգամավոր ես և խոսում ես նշված իրադարձությունների մասին, կարծես ականատեսն ես եղել: Խոսում ես ժողովրդավարությունից, որն անհամատեղելի է ձեր խմբակի ու նրա ղեկավարի հետ։ Ծնողի իրավունքով՝ հեռու մնա, քանի լիովին չես խրվել ճահիճը։ Կներես «դու»-ով դիմելու համար, պարոն Վարդևանյան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *