Կարծում եմ Ռուսաստանը խփ ելու է։ Վերջին պայմանավորվածություններն են գնում ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև, որպեսզի… Հայկ Մանասյան

Հայկ Մանասյանը գրել է.
Կարծում եմ ՌԴ-ն խփ ելու է։ Վերջին պայմանավորվածություններն են գնում ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև, Ուկրաինան կիսելու հարցում։ Ռուսաստանն ուզում է ողջ Սև ծովյան ափը։ ԱՄՆ-ն սակարկում է։
ՀՀ-ն Ղազախստանի ու Ուկրաինայի թոհուբոհում փոքր ինչ ժամանակ է

շահել իր սեփական հարցերը լուծելու համար։ Կհասցնենք թե ոչ չգիտեմ, սակայն եթե Թուրքիայի հետ սшհմանի բացումը ստացվի, ապա դա կլինի տնտեսության և պետականության համար մեծ առաջընթաց։
Ադրբեջանը լինելու է Ղազախստանից ու Ուկրաինայից հետո

հերթական պետությունը, ով պետք է ՌԴ-ի հետ կիսի իր սուվերենությունը։ Իսկ դա սովորաբար ցш վոտ գործընթաց է լինում։
Արցախը Հայաստանից պոկվելով և միայնակ խաղալով մեծ հնարավորություն է ձեռք բերում որպես ռուսական գործոն Ադրբեջանի հետ Դու-յով խոսելու։ Արցախի անկախությունը հնարավոր է, իհարկե Ռուսական ազդեցության դաշտում կամ առավել ճիշտ կազմում։ Թուրքիան չկարողացավ Ղազախստանը պոկել, ավելին, հասկացավ, որ Ադրբեջանի հարցում շատ է խորացել, անտեսելով

ռուսական իրավունքները տարածաշրջանում։ ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացումը նա իրեն թույլ կտա այնքան, որքանով որ անհնար կլինի դեպի Ադրբեջան խորացումը։ Իրանը ՌԴ-ի աջակցություն հայտնեց, իսկ դա նշանակում է, որ Սովետը վերականգնվելու ուղղությամբ ջանքերում Իրանն առնվազն չի խանգարի։
Թերևս էսքանը։
Աստված մեզ բոլորիս պահապան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *