Անկախ քաղաքական հայացքներից եւ նրա ով լինելուց ուրախանում եմ… երջանկություն եմ մաղթում այս զույգին ևս, բայց կուզեի մի բան հարցնել… Հասմիկ Բաբաջանյան

Հասմիկ Բաբաջանյանը գրել է. Ուրախանում եմ, երբ հայը ընտանիք է կազմում, երբ նրա տանը նորածնի ճիչ է լսվում։ Ուրախանում եմ՝ անկախ քաղաքական հայացքներից ու նրա ով լինելուց։ Մեզ բոլորիս միավորում է հայ բառը, թեև վերջին 3 տարվա մեջ բյուրեղապակու պես

փշուր- փշուր եղավ այդ վեհ բառով միավորման շաղախը՝ բաժանեցին մեզ սև ու սպիտակի, հայի և ,, ոչ հայի,,։ Ուրախանում և երջանկություն եմ մաղթում այս զույգին ևս, սակայն կուզեի մի բան հարցնել․ Ինչու՞ եք հարսանիքից առաջ Եռաբլուր գնացել։ Եռաբլուրի տասնյակ

հազարավոր ամուսնական զույգերին աչքալուսա՞նք տալու։ Նրանց մարած երազանքների սիրո վրա ջերմության կրш ՞կ լցնելու։ Հիշեցնելու՞, որ դուք նույնպես կարող էիք ամուսնանալ ձեր սիրած աղջիկների հետ, այժմ չե՞ք կարող։ Ինչու՞ եք հազարավոր 18, 20 տարեկան տղաների թարմ ա
шրյան վրա կնքել ձեր

միությունը։ Հաղթանակի լուրո՞վ էիք ցանկանում ուրախացնել նրանց։ Այն լուրով, որ չկա՞ ձեր Շուշին և Հադրութը, որ ՀՀ-ն վտш նգի մե՞ջ է։ Որ Զանգեզուրում և մի շարք սահմանամերձ տարածքներում թուրքի դրո՞շ է ծածանվում․․․ Սովորական քաղաքացին կարող էր դա անել, սակայն պարտված երկրի

Պաշտպանության նախարարը ի՞նչ իրավունքով է 1000-ավոր պատանիների թարմ шրյան վրա ,,հարսանիք անում,, ։ Հարգա՞նք է մատուցում։ Սակայն չէ՞ որ զп հվելու ,, հարգանքի պատասխանը եղել է արդեն և իրենց թիմի ոչ մի անդամ անմասն չէ այն խոսքերից, որ ասվել է՝ նրանք ,,զո հվել են ոչնչի,,։

Բոլորի լեզուն շղթայով կապել եք, սակայն էլի մարդիկ шրյունախառն, լпրձախառն բառերով հարցնում են՝ ինչու՞ եք գնացել Եռաբլուր։ Ինչ որ բան ասացի՞ն ձեզ նտեղ ննջող տղաները։ 1000 բետոնով էլ ծածկեք նրանց՝ шրյան կր шկը չի լռելու, քանզի կր шկը նոր է եղել, և ցախը չի պակասում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *