1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտш նգությունը,
առաջընթացը ու բարգավաճումը: Ընդգծում եմ՝ անկախ պետության գոյության հիմնական իմաստը պատասխանատվություն ստանձնելու և կրելու կարողությունն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպես 1 միասնական մարմին, սեփական հաղթանակներ կերտողը ու սեփական պարտությունների մեղավորը:
Նման պատմական հնարավորությամբ
ոգևորված՝ ես, ինչպես և իմ շատ հայրենակիցներ, նվիրվեցի այդ առաքելությանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցության ակտիվությունը փոխվում էր, սակայն ես չէի դադարում հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Եվ հենց դա էր ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկությանը համաձայնելու իմ գլխավոր շարժառիթը: Ընդունելով այդ կարևոր որոշումը՝ ես
ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ ու հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, Սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու ու նոր գիտակրթական ու
բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Որոշ ժամանակ հետո տեղի ունեցան 2018թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունները… Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն բան՝ բացառելու ներքին
պառակտման հետագա խորացումը, հնարավոր բш խումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը ու իմ միջազգային քաղաքական և տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ ու կայուն պետականության կառուցմանը: Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի:
Պատճառը նորից ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով յուրաքանչյուր պետական պաշտոնյայի օժտում է բացառապես 1 փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները: Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև
ենթադրում է 1 ինստիտուտի գերակայություն մյուսի հանդեպ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն:
Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը ու նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների ու հակակշիռների վրա հիմնված
պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանզի առաջընթացի ու հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում:
Ուրախ եմ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, ու հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում: Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող
ազդել պш տերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:
Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության ու ժողովրդի համար ոչ նպատակահարմար:
Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպш ռնացող վտш նգ: Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին ու արտաքին քաղաքական խնդիրների լուծման: Իրականություն,
որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, բայց Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին: Իրականություն, որտեղ պետության գլուխը ու երբեմն նաև նրա ընտանիքը թի րшխավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դш վադրության զանազան տեսություններով և մի ֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա: Ես շատ երկար եմ մտածել ու որոշել եմ մոտ 4 տարի ակտիվ աշխատելուց հետո
հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ ու բխում է որոշակի տրամաբանությունից: Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի ու ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին ու արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ պետք է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը
չպետք է դառնա բամբասանքների և դш վադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից: Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված ու բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք: Վերջում ուզում եմ առանձնակի երախտագիտություն հայտնել մեր քաղաքացիներին ու Սփյուռքի մեր հայրենակիցներին՝
երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամություն, տոկունություն, համբերատարություն ու արիություն ցուցաբերելու համար: Առանձնահատուկ շնորհակալություն մեր քաջարի բանակի զինվորներին ու սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը զп հաբերած հերոսների ընտանիքներին: Շնորհակալ եմ նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին ու պետական կառույցների իմ գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: