Երբ իրավիճակը Ալմաթիում դեռ չէր կարգավորվել, Տոկաևը որոշում է հեռախոսազրույց ունենալ Արմեն Սարգսյանի հետ։ Նազարբաևի հրաժարականից մոտ 2 շաբաթ անց տեղի է ունենում հետևյալը… Վահե Աղաջանյան

Վահե Աղաջանյանը գրել է. Գատղնիք չէ, թե ինչ ջերմ հարաբերություններ ուներ Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևի ու նրա դստեր` Դարիգա Նազարբաևայի հետ։ Գաղտնիք չէ նաև, թե ինչ թելերով (ինչու՞ ոչ` օթյակներով) էին նրանք իրար հետ կապված։ Ղազախստանում

տեղի ունեցածը ամփոփելով` արդեն իսկ կարող ենք պնդել, որ ՌԴ-ն, բի րտ пւ ժի կիրառմամբ, ոչ միայն իշխանությունից, այլ ընդհանրապես Ղազախստանից հեռացրեց Նազարբաևին ու զրկեց նրա կլանին բոլոր լծակներից։ Հունվարի տասնմեկին, երբ Ալմաթիում իրավիճակը դեռ

չէր կարգավորվել, բայց արդեն հայտնի էր Նազարբաևի հրաժարականի մասին, նախագահ Տոկաևը որոշում է հեռախոսազրույց ունենալ Արմեն Սարգսյանի հետ։ Ի՞նչ են նրանք խոսել, ինչու՞ է Տոկաևը որոշել այդ լարված օրերին հեռախոսազրույց ունենալ Նազարբաևի մտերիմ

Արմեն Սարգսյանի հետ, որն իրենից ոչ մի բան չէր ներկայացնում, չէր հանդիսանում 1-ին դեմք ու չուներ ոչ մի լծակ, անհայտ է։ Նազարբաևի հրաժարականից մոտ երկու շաբաթ անց հրաժարական է տալիս նաև Արմեն Սարգսյանը, բայց այստեղ կա հետաքրքիր նմանություն` 2-ն էլ հեռացել են իրենց երկրներից,

առաջինի գտնվելու վայրն ընդհանրապես անհայտ է, իսկ 2-րդը հեռացել է Լոնդոն։ Ինչ խոսք, հետաքրքիր է և կա թաքնված աշխարհաքաղաքական երանգ: Միամտություն կլինի կարծել, որ Մեծ Բրիտանիայից Հայաստան գործուղված Արմեն Սարգսյանը սեփական կամքով, հայրենասիրությունից դրդված, լծակ չունենալուց նեղսրտած որոշեց հենց այս պահին հրաժարական տալ և հեռանալ

երկրից, իսկ ովքեր խոսում են ինչ-որ փաստաթղթից, թե իբր Արմենը հեռանում է, որ չստորագրի, ապա հիշեցնեմ նրանց, որ Շուշին, Հադրութը և ԱՀ-ի յոթ շրջանները հանձնելու փաստաթղթի տակ էլ չկա նրա ստորագրությունը։ Հայաստանում փաստաթուղթ ստորագրողն այլ մարդ է և նրա նստավայրը դեռևս Բաղրամյան 26-ում չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *