ՈւՇԱԳՐԱՎ ԲԱՑԱՀԱՅՏՈւՄ… Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նա ստիպված է հրաժարական տվել, քանզի… Hetq.am

Hetq.am–ը գրել է, որ թեև նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումում մի քանի պատճառ է նշել, բայց դրանք քիչ առնչություն ունեն իր հրաժարականին։ Ըստ Hetq.am-ի՝ հրաժարականի պատճառը 1-ն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչեւ նախագահ դառնալը:
Երբ Կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության լուսաբանման

նախագիծը (OCCRP) նախագահ Արմեն Սարգսյանին ուրիշ երկրի քաղաքացի լինելու մասին հարցում ուղարկեց, նա ապացույցներ է ուզել: Խոսքը Միացյալ Թագավորության մասին չէ, որի քաղաքացի էր Արմեն Սարգսյանը և որի մասին նրա ընտրվելուց առաջ հայտնի դարձավ: Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս ու Նևիսի քաղաքացի է եղել։ Կայքը տեղեկություն է ունեցել, որ նախագահն ուներ

Սենթ Քիթս ու Նևիսի անձնագիր, ինչը հաստատվել է Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում։ Երեկվա հրաժարականի հայտարարությունից առաջ նա պատասխանել էր Սենթ Քիթս ու Նևիսի իր քաղաքացիության մասին Hetq.am–ի մի շարք հարցերին: Երբ ապացույցներ տրամադրելու իր խնդրանքին ի պատասխան լրատվամիջոցը փոխանցեցել է իր ձեռքի

տակ եղած նրա անձնագրային տվյալները, Արմեն Սարգսյանն իր վարկածն է առաջ քաշել: Վարկածում նա ասում է, թե տարիներ առաջ ներդրումներ է արել տվյալ երկրում։ Նամակագրության մեջ նախագահը խոստովանել է, որ մասնաբաժին է ունեցել Սենթ Քիթս ու Նևիսի հյուրանոցներից 1-ում։ Ըստ պնդման՝ նա մասնաբաժինը փոխանցել է իր ընտանիքի անդամներից մեկին

մինչև 2013 թվականի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան դառնալը։ Սենթ Քիթս ու Նևիսում ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու ծրագիր կա, և Սարգսյանն ասում է, թե առանց իր իմացության է ինքն այդ ծրագրով քաղաքացի դարձել: Մեզ ուղղած իր պատասխանում նա նշել է. «…իմ շարժառիթը ներդրումներ անելն էր, իսկ անձնագիրն ինձ

ընդհանրապես չէր հետաքրքրում»։ Ըստ նրա պնդման՝ 2013թ-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան նշանակվելուց առաջ հանձնարարել է իր իրավաբանին Սենթ Քիթս ու Նևիսի անձնագիրը վերադարձնել պետությանը։ Շարունակելով վարկածը՝ Սարգսյանը նշել է, թե 2017թ-ին, երբ իրեն առաջարկ էր արվել ՀՀ նախագահ դառնալ, պարզել էր, որ վերոնշյալ հանձնարարությունը չի կատարվել։ Պարզվել է նաև, որ այն անձը

(ոչ իր իրավաբանը), որը պիտի զբաղվեր Սարգսյանի քաղաքացիության հարցերով, մш հացել էր։ Դրանից հետո Սարգսյանը նամակ է գրել հш նգուցյալի որդուն, որը նույն ընկերությունում է աշխատել, բացատրել է իրավիճակը ու կրկնել է իր խնդրանքը։ «Փաստն այն է, որ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու պաշտոնական

գործընթացը սկսել է 2018թ-ի մարտին նախագահ ընտրվելուց ոչ շատ շուտ։ Այս պարագայում Սահմանադրությամբ նա չէր կարող նախագահ ընտրվել։ Նրա ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ օրենքները, պաշտոնյաների նշանակումները, ընտրությունները, անգամ վարչապետի նշանակումը հակաօրինական են»,– գրում է Hetq.am–ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *