Հայտնի է՝ ով կարող է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ազգային Ժողովի իշխող մեծամասնությունը ժամանակավրեպ է համարում նախագահի թեկնածուի հարցի քննարկումը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթԱցքում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ «Այս պահին ընթացող իրավակարգավորումներով դեռևս հինգից վեց օր ժամանակ

կա, այսինքն՝ ՀՀ-ն ունի փաստացի նախագահ։ Ու այդպիսի իրավիճակում ժամանակավրեպ ենք համարում այդպիսի հարց քննարկելը, քանի որ օրենքը նախագահին հնարավորություն է տալիս դիմումը հետ վերցնելու։ Հետևաբար, քանզի հարցը ժամանակավրեպ է, կանդրադառնանք այն պահին, երբ այդ պաշտոնն ըստ էության թափուր կլինի։ Իսկ պաշտոնը ներկա պահին թափուր

չէ»,- նշեց Պապոյանը։ Ըստ Պապոյանի՝ նախագահին ընտրելու է ՔՊ խմբակցությունը։ «ՀՀ հաջորդ նախագահը կլինի էն մարդը, ում կընտրի ՔՊ կուսակցության ղեկավար ֆորմատը և ՔՊ խմբակցությունը։ Ուստի, ընդհանրական չափանիշների վերաբերյալ երեկ վարչապետը խոսել է։ Թեկնածուն կլինի էն մարդը, ում կընտրի ՔՊ խմբակցությունը։ Մենք չենք

կարող ընդդիմության տեղը պատասխանել՝ թեկնածու կառաջադրեն, թե ոչ, բայց ընտրողը ՔՊ խմբակցությունն է»,- հայտնեց Գևորգ Պապոյանը։ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հավելեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 147 հп դվածի համաձայն՝ նախագահը հրաժարականի հայտարարությունից հետո ունի յոթօրյա ժամկետ։ Այդ ժամկետն սկսել է հոսել այսօրվանից, և այդ յոթօրյա

ժամկետում նախագահը կարող է գրավոր դիմումով հետ վերցնել իր հրաժարականի դիմումը։ «Այդ շրջանում, քանի դեռ նախագահը կարող է հետ վերցնել դիմումը, պաշտոնապես սկսել քննարկել թեկնածուների հարցը, ճիշտ չէ ինստիտուտի հանդեպ»,- նշեց Վահագն Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ թեկնածուների առաջադրման փուլը կսկսվի այդ 7օրյա ժամկետն ավարտվելուց

հետո, երբ Ազգային Ժողովի նախագահը պաշտոնապես կհրապարակի նախագահի հրաժարականի դիմումը։ Դրանից հետո, ըստ օրենսդրության, հինգօրյա ժամկետ է տրվում՝ թեկնածուների առաջադրման համար։ Այդ հնգօրյա ժամկետում արդեն տեղի կունենան պաշտոնական քննարկումները։ «Թեկնածուները պետք է լինեն որոշակի չափանիշներին համապատասխան»,- նշեց Հովակիմյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *