ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. ԵՊՀ-ի խորը հետքը՝ Արթուր Ղազինյանի գրպանում․ Ավելի քան 53 մլն դրամ միայն 2 տարում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դեռ մի քանի օր առաջ ԱԺ-ում Հայաստան դաշինքի պատգամավորը՝ Արթուր Ղազինյանը հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս շեշտեց, որ իբր ԵՊՀ-ն խորը հետք է թողել վարչապետի մոտ, ինչին ի պատասխան վարչապետն

ասաց, որ՝ «ԵՊՀ-ն իմ հոգում մեծ հետք է թողել, բայց գրպանումս ոչ մի հետք չի թողել»։ Դրանով վարչապետն ակնարկում էր տարիներ շարունակ ԵՊՀ-ից ուղղակի և անուղղակի սնված Արթուր Ղազինյանին, ով հասցրել է հսկայական ֆինանսական միջոցներ

կուտակել։ Թվում էր՝ ամեն ինփ սրանով կավարտվեր, եթե մեր ձեռքի տակ չհայտնվեին բացառիկ մանրամասներ այն մասին, թե ինչքան գումար է Ղազինյանը ստացել ԵՊՀ-ից միայն 2017 թ-ին ու 2018 թվականին։ Օրինակ միայն 2017-ին Արթուր Ղազինյանը ԵՊՀ-ից ստացել է ավելի քան 25 մլն դրամ։ 2018-ին Արթուր Ղազինյանը ԵՊՀ-ից ստացել է առավել քան

քսանութ մլն դրամ։ Իսկ Արթուր Ղազինյանի հայրը՝ Գագիկ Ղազինյանը ԵՊՀ-ից ստացել է առավել քան տասներկու մլն դրամ։ Ստացվում է, որ ԵՊՀ-ն Արթուր Ղազինյանի գրպանի մեջ իսկապես խորը հետք է թողել, միայն երհու տարվա ընթացքում ավելի քան հիսուներեք միլիոն դրամի հետք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *