Երևան քաղաքի բնակիչներ չափից առավել զգոն եղեք, քանզի այսօր… Հայկ Թորոյանը ԱՀ ԱԶԱՆԳՈւՄ է

Հայկ Թորոյանը գրել է.
Հարգելի քաղաքացիներ, ձեր տոնը շաքարով կտ րեմ, ուղղակի հարկ եմ համարում հրшտապ տեղեկացնել, որ հիմնականում Երևան քաղաքի բազմահարկ բնակարանների բնակիչները լինեն չափից առավել զգոն. շքամուտքերում եթե նկատեք «բժշկական դիմակով ու

ձեռնոցներով» անծանոթ մարդկանց, ապա անմիջապես հասկացեք, որ նրանք բնակարանային գողեր են, ընդամենը 1 ժամ առաջ էլ մեր բակում «Դավթաշեն վարչական շրջանում» նման կասկածելի դեպք է գրանցվել, իսկ օրեր առաջ էլ Արաբկիր վարչական շրջանում, ընկերներիցս 1-ի

շքամուտքում։ Վերը նշված գողերը նախ կարողանում են մուտք գործել մուտք, հետո փորձում են դռները թակել, «նաև կարողանում են փակ դռներ բացել», օրինակ մեր բակի բնակչի դուռը թակել են, երբ ներսից հարցրել է, թե ով է, ասել են, ձեր մուտքի էսինչն է, ուղղակի անուն են տվել, իսկ դուռը բացելուց հետո ինչ կլիներ, Աստված գիտի.. Երբ արդեն մենք նկատեցինք, կարելի է ասել նրանք ուղղակի փախուստի դիմեցին..

Հարգելի քաղաքացիներ, բնակարանային գողերը առիթից օգտվում են, որ երկրում համաճարակ է և շքամուտք մտնելուց դիմակ կրելը ձևացնում են որպես կանոն, սակայն բոլորիս է հայտնի, որ երիտասարդները անգամ հանրային վայրերում են զլանում դիմակ կրել, ուր մնաց շքամուտքերում. էնպես որ խնդրանք. եղե՛ք զգոն, հորդորե՛ք ձեր հարևաներին ևս լինեն զգոն և կասկածելի իրավիճակում անհապաղ դիմեն կամ հարևանների օգնությանը, կամ համապատասխան կառույցներին, մինչև տեսնենք վերջը ի՞նչ է լինելու։ Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *