Հայաստանի սահմանադրությունը վաղուց կույս չէ: Այժմ կարևորը նախագահի հրաժարականն է՞ր, թե՞… Նվեր Մնացականյանի դիպուկ մեկ րոպեն

Հայաստանի սահմանադրությունը վաղուց կույս չէ
Այժմ կարևորը նախագահի հրաժարականն էր, թե այդ հրաժարականին դրվող քաղաքական խաղադրույքը, հատկապես նրանց ձեռամբ, ովքեր ամեն մտքի մեջ հիշեցնում են նախագահի սահմանադրության

երաշխավոր լինելը և համազգային ճգնաժամի մասին ապոկալիպտիկ հետևություններ անում։ Նախ մեր սահմանադրությունը վաղուց կույս չէ, ու եթե չեք մոռացել, մենք ունեցել ենք դեսանտային նշանակմամբ ու նախագահ ու ՊՆ նախարար։ Այնպես որ, սահմանադրության

երաշխավորն ընտրանքային չի լինում․ կամ լինում է, կամ՝ ոչ։ Եվ հետո, ինչքանով է ճիշտ այդ ամորձատված կառույցին անընդհատ սահմանադրության երաշխավոր շրջանառելը։ Հասկանալի է, հանրապետության նախագահ ու սահմանադրության երաշխավոր ձևակերպումները կանոնիկ են և համասեռ։ Բայց, ասեք, մենք իրավունք ունենք ապրել այդ խш բկանքով, երբ մեր ինքնիշխանության համար նման գին է վճարվել։ Վաղը կգա սահմանազատումը, կհամոզվեք, սահմանադրության երաշխավորն

այդ բուտաֆորիկ ինստիտուտն է, թե հայկական բանակը, որի ձևավորումից անցել է 3 տասնամյակ, բայց դեռ չգիտենք ինչպիսի բանակ ենք ցանկանում ունենալ, փրկության, թե՝ թշ նшմու սш րսափի։ Այ, երբ կորոշենք դա սահմանադրական բարձրագույն երաշխիքով, այն ժամանակ չեք պատկերացնի ինչքան հեշտ ու պատվաբեր կլինի սահմանադրության երաշխավորին կարգելը և մեծարելը․․․
Նվեր Մնացականյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *