Ոմն Արմինե Ադիբեկյանը պնդում է, որ թուրքերը Ապարանում 15-20 000 $-ով տեղացիներից գնում են նրանց 3-4 000 $-անոց տները, որպեսզի… Ալեքսանդր Սայադյանի ՈւՇԱԳՐԱՎ գրառումը

Ալեքսանդր Սայադյանը գրել է.
ԵՐԿՈւ ԽՈՍՔ… Ֆեյսբուքյան հարթակում հայտնվել է մի նյութ, որում որպես Ադրբեջանի հարցերով փորձագետ ներկայացվող ոմն Արմինե Ադիբեկյան պնդում է, որ թուրքերը Ապարանում 15-20 հազար դոլարով տեղացիներից գնում են նրանց երեք չորս հազար դոլարանոց տները,

հետագայում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ակնկալիքով։ Փորձագետը ասում է նաև, որ տունուտեղը վաճառելուց հետո ապարանցիները արտագաղթում են։ Անկեղծ ասած, դժվար է հավատալ նման բանի, այն էլ՝ ապարանցիներից, որոնք միշտ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ, իրենց

հողին և տունուտեղին նվիրվածությամբ, իրենց արմատներին հավատարմությամբ։ Դժվար է հավատալ… Լավ, էդ դեպքում ինչի՞ց ելնելով, ի՞նչ փաստերի վրա հենվելով է այդպիսի եզրակացության հանգել փորձագետը։ Եթե պնդումը հիմքեր ունի և հավաստի է, կարելի է պատկերացնել, թե ինչ ժողովրդագրական աղետի

առջև կկանգնենք երկու-երեք տասնամյակ հետո, նկատի ունենալով այդ ազգի՝ ճագարների նման արագ բազմանալը։
Իսկ եթե ինչ-ինչ նպատակներ հետապնդող ապատեղեկատվություն է, ապա դա կոչվում է պետության և պետականության հիմքերի նպատակաուղղված քայքայում,

քաղաքական սш դրանք ու մանիպուլյացիա։
Երկու դեպքում էլ իշխանությունները անելիք ունեն։
1. Եթե պնդումը համապատասխանում է իրականությանը, պետք է շատ արագ, ինչպես հարկն է, հիմնավորապես ուսումնասիրել Արմինե Ադիբեկյանի բարձրացրած խնդիրը ու հավաստի լինելու դեպքում շնորհակալություն հայտնել նրան, օրենսդիրից էլ պահանջել թուրքերին

հող և տուն վաճառելը արգելող օրենքի ընդունում։
2. Եթե պնդումը չի համապատասխանում իրականությանը, հանձնարարել ԱԾ-ին մանրակրկտորեն պարզել նման սш դրանքի նպատակը և ամենայն խստությամբ պш տժել ապատեղեկատվություն տարածողին։
Աստված օգնական մեր երկրին և ժողովրդին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *