Սասուն Քոսյանը գրել է. Սերժ Սարգսյանը ասում է կարող է հրապարակել բոլոր բանակցային փաստաթղթերը՝ ծայրահեղ անհրաժեշտության պարագայում: Այստեղ կա 2 խնդիր: Նախ, որ նա մերժվելուց հետո պետական
կարևոր փաստաթղթերը հավաքել հետը տարել է տուն: Չի հասկացել, որ չէր կարելի: Ինքը և եղբայրները էնքան բան էին պետությունից տարել իրենց տները, որ եթե ժամանակին իմացել են, արդեն մոռացել էին ինչ է կարելի ու ինչը չի կարելի անել պետական
պաշտոնյային: 2-րդ խնդիրը նա է, որ այդ փաստթաթղթերը վաղուց պետք է հրապարակվեին, որ ժողովուրդը որպես երկրի տեր իմանա ինչ են բանակցում իր հողերի մասին: Փաշինյանը սկսել է քիչ քիչ հատվածներ հրապարակել, սակայն դա բավարար չէ: Սերժն էլ սկսել է իր մաս մաս հրապարակումը: Պետք է ամբողջը հրապարակել: Մենք կարդալ էլ գիտենք, հասկանալ էլ գիտենք, երևակայել էլ գիտենք: Պետք չէ հատված-հատված ինչ որ դրվագների մասին
խոսել եւ սեփական տեսանկյունից ներկայացնել դրա «առավելություններն» և «թերությունները»: Հրապարակեք թող հասարակությունն էլ կարդա և որոշի ինչն են լավ բանակցել և ինչը վատ: Հրապարակեք, որ միֆերը քա նդվեն և մարդիկ հասկանան ոչ հաճելի իրականությունը, ու որ գլխավորն է՝ ինչու դա բերեց պш տերազմի: