Նաիրի Հոխիկյանը գրել է.
ՀՀ-ում արդեն թանկացել էլեկտրաէներգիայի, այսինքն հոսանքի, լույսի գինը։ Դա նշանակում է, որ սովորական հայ քաղաքացին փետրվարից պիտի վճարի 2000-3000 դրամ առավել շատ, բիզնես ունեցողը’ մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր հազար ավելի շատ։ Որպեսզի մեր հայրենակիցները իմանան, թե ինչու է

թանկացել լույսը, ասեմ, որ Հայաստանը դեռևս 2013թվականին ռուսներից վարկ էր վերցրել ու պայմանավորվել աստիճանաբար վճարել այն, մի փոքր մասը վճարվել է, իսկ մեծ մասը ձգձգվել է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ ընդհանրապես չի վճարել։ Այժմ ռուսական կողմը պահանջում է կամ վճարել իշխանության վերցրած
վարկը կամ թանկացնել լույսի և գազի գինը։ Դե ժողովրդին շատ սիրող, ժողովրդի ծառա Փաշինյանն էլ որոշել է այդ բեռը ևս թողնել ժողովրդի ուսերին։ Թանկացել է լույսը, 1 ամիս հետո կթանկանա նաև գազը, իսկ Փաշինյանի նախարարները շարունակում են 1.5 միլիոն աշխատավարձ

ստանալ և հավելյալ պարգևավճարներ, ՔՊ անդամ չինովնիկները չեն զրկում իրենց պարգևավճարներից և այլ փողերից։ Ժողովուրդը թող վճարի։ Ու որպեսզի մարդկանց մեջ դժգոհություն չառաջանա, հայտարարում են, թե անապահովների, այսինքն “Փարոս” ստացողների համար չի թանկանա լույսը և գազը։ Իսկ մենք գիտենք, չէ՞, թե
ովքեր են հիմնականում ստանում Փարոսի թոշակ։ Հատուկենտ մարդիկ են իրական անապահովներ, մյուսները հիմնականում խոպանչիները և անօրինական, չգրանցված փող աշխատող։ Նրանք բոլորը պաշտոնապես գործազուրկ են։ Այս արատավոր երևույթը ՀՀ-ում սկիզբ դրվեց ՀՀԿ-ի կառավարման ժամանակ, մեծ թափ հավաքեց ՔՊ-ի շնորհիվ։ Հարուստները

առավել են հարստանում, պոլի փեդերը պաշտոններ և մեծ փողեր են ստանում’ օգտվելով ամեն տեսակ արտոնությունից, իսկ սովորական հայ քաղաքացին մնում է դառը դատած, դատարկ նստած։ Կարևորը, Նիկոլ Փաշինյանը մեկ-մեկ ասի, թե սիրում է բոլորին։ Դրանով բոլոր տեսակի հանցանքները ջրվում են։