Բժիշկները «Օմիկրոն»-ով վարակման 1-ին ախտանիշներն են նշել, որոնք ի հայտ են գալիս վարակվածի հետ շփումից անմիջապես հետո

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հարավային Աֆրիկայի բժիշկները թվարկել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի ամենաառաջնային ախտանիշները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Express թերթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Մասնագետների կարծիքով՝

կոկորդի ցш վը, մեջքի ցш վը, հոգնածությունը, փռշտոցը, գիշերային քրտնարտադրությունը և մարմնի ցավը կարող են առաջանալ «Օմիկրոն»-ով հիվանդի հետ շփումից արդեն երկու օր հետո։ Առաջին տհաճ զգացողությունների

շարքում նշվում է նաև գլխացավը։ Բժիշկները նաև պարզաբանել են, որ երբեմն COVID-19-ի նշաններն իրենց զգացնել են տալիս շատ ավելի ուշ՝ նման դեպքերում վարակվելու և ախտանիշների առաջացման միջև ընկած ժամանակահատվածը տևում է մինչև 14 օր։
Բժիշկները խորհուրդ են տալիս 10 օրով ինքնամեկուսացվել ու օրգանիզմում այս փոփոխությունները հայտնաբերելու պարագայում հանձնելկորոնավիրուսային վш րակի առկայությունը հաստատող թեստ։ Նշենք, որ

SARS-CoV-2 B.1.1.529 մուտացիան, որը նաև հայտնի է որպես «Օմիկրոն» շտամ, հայտնաբերվել է Բոտսվանայում ու Հարավային Աֆրիկայում նոյեմբերի վերջին: Այն կրում է S-սպիտակուցի տասնյակ փոփոխություններ, որոնք պետք են պաթոգեն բջիջները վш րակելու համար: Գիտնականների կարծիքով, գենոմի բազում մետամորֆոզներ վկայում են այս տեսակի բարձր փոխանցելիության մասին: Պш տվաստումը մնում է պաշտպանության ամենահուսալի միջոցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *