24 տարի առաջ այս օրը ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Ինչու՞։ Որովհետև… Վահրամ Աթանեսյանի ԿԱՐԵՎՈՐ գրառումը

Վահրամ Աթանեսյանը գրել է.
Քսանչորս տարի առաջ այս օրը ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Ինչու՞։ Ֆորմալ պատճառը ԼՂ կարգավորման շուրջ նրա ու վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի և ԼՂՀ ռш զմաքաղաքական

ղեկավարության միջեւ անհաղթահարելի տարաձայնություններն էին։ Բայց ի՞նչ այլընտրանք էին առաջարկում ընդդիմախոսները։ Այս հարցին հրապարակային պատասխան առայսօր չկա։ Շրջանառված է վարկած, որ Տեր-Պետրոսյանի սեղանին է դրվել 8հազար քառակուսի կիլոմետր տարածքով ԼՂՀ քարտեզ ու

ներկայացվել պահանջ՝ կարո՞ղ է հասնել այդ սահմաններով ԼՂՀ անկախության ճանաչմանը, եթե՝ ոչ, ապա պետք է հրաժարական տա, ու նախագահն ընտրել է 2-րդ տարբերակը։ Երեկ ,,Անի,, կենտրոնը հրապարակել է ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ 1993թվականի հունիսի տասնչորսին ստորագրված գաղտնի պայմանագրի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքով գրված, բնօրինակը։ Դրանից հետեւում է, որ ԼՂ

կարգավորման հարցում ՀՀ-ն ստանձնում է հետեւյալ սկզբունքային պարտավորությունները կամ, ինչպես հիմա ընդունված ասել՝ սահմանում ,,կարմիր գծեր,,՝ բացառել․ -ԼՂՀ ՊԲ կազմացրումն ու զի նшթափումը
-Ադրբեջանին Լաչինի վերադարձը
— քաղաքական կարգավորման գործընթացում բանակցել ԼՂՀ համար ընդունելի կարգավիճակի ուղղությամբ։
Կարգավորման 1997թվականին

Տեր-Պետրոսյանի պաշտպանած տարբերակով այդ ,,կարմիր գծերը,, չէին հատվում։ Ավելին, շատ որոշակիորեն լեգիտիմացվում էր ԼՂՀ փաստացի իշխանությունը, նա խաղաղության պայմանագրի իրավահավասար կողմ էր ճանաչվում։ Մի քանի օր առաջ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այդ տարբերակը վի ժեցրել է ԼՂ ղեկավարությունը։ Կարելի՞ է, ուրեմն, արձանագրել, որ ղարաբաղյան կողմը խախտել է գաղտնի պայմանագիրը։ Ֆորմալ առումով՝

այո, խորքային իմաստով՝ ոչ, քանզի Ստեփանակերտը չէր գնա այդպիսի ճակատագրական սաբոտաժի, եթե չունենար ՀՀ վարչապետի ու ուժային 2 կառույցների ղեկավարների աջակցությունը։ Բայց, իչպես ասում են՝ գլուխը քարը։ Թող ընդդիմանային, Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրեին, բայց գտնեին ավելի լավ լուծում։ Մինչդեռ հազիվ երկու ամիս անց, 1998թվականի ապրիլի 9-ին նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը երդմնակալության իր խոսքում ընդամենն ասել է․ ,,Հասնել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի

ճանաչմանը,,։-Ադրբեջանի հետ հավասարի իրավունքով պայմանագրի ստորագրումը ,,ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի ճանաչում չէ՞ր,,։ Եթե՝ ոչ, ապա ի՞նչ էր։ Դեռ չխորանանք, թե ,,Ղարաբաղ,, ասելիս ի՞նչ սш հմաններ, իսկ ,,ինքնորոշման իրավունքի ճանաչում,, ձեւակերպելիս ի՞նչ կարգավիճակ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջերս նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ,,բասկետբոլային,, մի բացահայտում է արել, ինչից պարզ երեւում է, որ 1998թվականի մայիսին, Ռոբերտ Քոչարյանի կողմից նախագահի պաշտոնն ստանձնելուց մեկ-մեկուկես ամիս անց, երբ բանակցությունները դադարած էին, ՀՀ-ն ՌԴ-ին խնդրել է միջնորդել, որպեսզի Ադրբեջանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում ,,ընդհանուր պետություն,, ստեղծի նախկին ԼՂԻՄ-ի ու Լաչինի միջանցքի տարածքով ԼՂՀ հետ։ Ոմանք Ստեփանակերտում մինչ օրս քարոզում են, թե կարողացան հասնել նրան, որ

Ադրբեջանը մե րժի այդ տարբերակը։ Բացահայտ կեղծիք։ Վարդան Օսկանյանը շատ բարեխղճորեն խոստովանում է, որ երբ ՌԴ ԱԳ նախարար Պրիմակովը մեկնել է Բաքու, Ադրբեջանն էնքան փութկոտ է մերժել, որ հետագա քննարկումներիտեղ այլեւս չի մնացել։ Իրավիճակն առավել հյութեղ է նկարագրել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կազիմիրովը։ Նա գրում է, որ երբ Հեյդար Ալիեւին ներկայացրել են ,,ընդհանուր պետության,, գաղափարը, վերջինս միայն մի նախադասություն է արտաբերել․ ,,Պարոնայք, դուք կատակու՞մ եք,,։-Ահա այդպես։ Ոմանք ասում են՝ ,,չարժե փորփրել անցյալը,,։-Այդպես է, կորցրած ոչ մի հնարավորություն այլեւս չի վերադառնում։ Սակայն Տեր-Պետրոսյանի հրաժարականի բուն պատճառը պետք է բացահայտվի, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ։

Դիվանագիտական որեւէ ,,մարաթոնի,, մեջ մտնելուց առաջ մենք պետք է գոնե ընդհանուր գծերով իմանանք, թե ինչու՞ նրան փոխարինած իշխանությունը ոչ միայն միջնորդների սեղանին չդրեց 8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով ԼՂՀ քարտեզն ու չպահանջեց այդ սահմաններում այստեղ եւ հիմա ճանաչում, այլ սեփական

նախաձեռնությամբ որոշեց, որ ԼՂՀ-ն նախկին ԼՂԻՄ-ի ու Լաչինի միջանցքի տարածքով պետք է ,,ընդհանուր պետություն,, կազմի Ադրբեջանի հետ՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ ,,Ծանիր արմատը,,-հենց այս դեպքի համար է ասված։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *