Սամվել Առաքելյանը գրել է. Մտա Եռաբլուր… Վերջապես հավաքեցի եղած֊չեղած մի բուռ համարձակությունս։ Դեռ մի քանի քայլ չարած հասկացա, որ կան գերե զմանատներ և կա երկինք երկրի վրա… Երկինք, ուր մտնելուց կորցնում ես քեզ, шրյունդ սառում է երակներումդ և չես հասկանում՝ ում կանչող աչքերով նկարին մոտենալ։

Երկինք, որտեղ աստղերի փոխարեն մեր ՏՂԱՄԱՐԴԻԿ են լույս տալիս… ՏՂԵՔԸ լուռ էին, իրենց աչքերը և սառը քարերին գրված թվերն էին խոսում… Պատմում էին իրենց տերերի կարճ, սակայն բովանդակալից կյանքի պատմությունը… Պատմություն, որ հենց իրենց տերերն են գրել…
Մոտենում էի ՏՂԵՔԻՆ. փոքր
հողաթմբեր, իսկ ներսում ինձնից եւ Ձեզնից ՄԵԾ մեկը։ 1-ի քարի մոտ չրեր էին դրված, մյուսի մոտ՝ խնձորներ, 3-րդը հավանաբար սիրում էր կոլա խմել և ծնողն էլ չէր ուզում նախատել թե. «Տղե՛ս, հերիք էդ թույնը խմես», ծնողն ուզում էր որդու սրտով գնալ և շիշը թողել էր որդու տան առաջ։ Մի տղայի տան քարին էլ գրված էր քսանյոթ…

Հավանաբար կյանքի թելը հենց այդ թվի վրա էր կտրվել։ Բայց քարի դիմաց դրված էին «28»-ի մոմերը. ծնողն էր բերել, որ կարի կտրված թելը… Մեկ այլ տղայի տան հողաթմբի վրա էլ այնքան թարմ ծաղիկներ էին լցված, որ դժվարացա տեսնել, թե ում տան մոտ եմ։ Կային ընկերների տներ, որոնք կողք-կողքի էին. սիրուն աչքերով
մեր Մխոյինն և իր Ռիժիկինը։ Նրանք որոշել են երկրից դեպի երկինք տեղափոխվելիս էլ իրար կողքի տեղավորվել։ Ալբերտի տանը նայելիս նրա վերջին պատառը հիշեցի ու կոկորդս ծա կծկեց. կերածս փշի պես դաղեց կոկորդս։ Հանկարծ լույս տեսա…Մի տղայի տան մոտ մոմ էր վш ռվում. հավանաբար լույսն են տարել… Մեր լույսին

տարել և վառվող մոմի մեջ են թաքցրել։ Մի այլ տնից էլ Շանթն է իր քարին գրված մատղաշ տարիքով շանթահարում ցш վից մղ կտացող սիրտս… Մեկ այլ տղա էլ նոր հարևան էր ընդունում. էստեղ ՏՂԵՔՆ էդքան էլ հարևանասեր չեն, նախընտրում են տան կողքին նոր կառուցվող տներ չտեսնել… Էստեղ բոլորի տներն ամենաճոխն են, սակայն իրենց մոտով անցնելիս թվում է, թե
աշխարհը փուլ եկավ գլխիդ… Սկսում եմ ատել մш հվան ճոխությունը…
Քայլում եմ ու կուլ տալիս աղի шրցունքներս. ախր ես աղի ոչինչ չէի սիրում ՏՂԵՔ… Իսկ դուք… Դուք երևի երեկոները հավաքվում, զրուցում և իրար պատմում եք Ձեր գլխով անցածը… Դուք էդտեղ եք հավաքվել, որ մենք էստեղին կարոտ չմնանք…