Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈւՄ… Ռուսաստանը 24 ժամ ունի . Կիևը վերջնագիր է ներկայացրել Մոսկվային, որպեսզի

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ՌԴ-ից պш հшնջել է մանրամասն պարզաբանել իր գործողությունները երկրի սահմանների մոտ ու Ղրիմում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում

գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։«Վիեննայի փաստաթղթի համաձայն (խոսքը ԵԱՀԿ շրջանակներում 2011 -ին Մոսկվայի ու Կիևի միջեւ ստորագրված համաձայնագրի մասին է), ՌԴ-ն պետք է մանրամասն պարզաբանումներ

ներկայացնի իր ռшզմшկшն գործողությունների նպատակների, ճշգրիտ վայրի ու ժամկետների, ինչպես նաեւ կազմավորումների քանակի, տեսակի ու գործի դրված տեխնիկայի տեսակների մասին», — նշել է Կուլեբան: Կուլեբան հավելել է, որ ՌԴ-ն քսանչորս ժամ ունի պատասխան տալու համար։ «Պատասխանի բացակայության կամ անբավարար կամ ոչ պատշաճ տեղեկատվություն տրամադրելու պարագայում Ուկրաինան կդիմի

Ռուսաստանին ու Վիեննայի փաստաթղթի մյուս անդամ պետություններին արտակարգ հանդիպում անցկացնելու մասին, որտեղ Ռուսաստանը պետք է պարզաբանումներ ներկայացնի», – նշել է նախարարը: Կուլեբան ընդգծել է, որ Ուկրաինան կշարունակի ապահովել իր անվտ шնգությունը ՝ օգտագործելով բոլոր դիվանագիտական հնարավորությունները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *