Նաիրի Հոխիկյանը գրել է. Ռուբեն Մաթևոսյանի, Ռոբերտ Ամիրխանյանի երգերը միշտ հիացմունքով եմ լսել, Ռաֆայել Քոթանջյանի խաղը ևս դիտել։ Նարա Շլեպչյանին համարել եմ հայկական հեռուստատեսության
ակսակալը, ով բացեց իմ մասնագիտության դուռը մեր իրականության մեջ։ Ու հանկարծ տեսնում եմ, որ էս հանճարեղ գործիչները խեղճ ու կրш կ հայացքով գնացել են մի մարդու մոտ, ով երբևէ չի հասկացել, թե ինչ է
մտավորականություն, ինչ է արվեստ, ում համար կյանքը և աշխարհը սկսվում և ավարտվում է միջակությամբ։ Որպես հայ մշակույթի այս հսկաների երկրպագու՝ ես մեծ ամոթ և նվш ստացում ապրեցի հենց այդ հսկաների փոխարեն։ Լավ, Ալեն Սիմոնյանի մո՞տ, այդպիսի հայացքներո՞վ։ Ձեր ի՞նչն էր պակաս։ Դուք, որ ձեր մեջ ուժ էիք գտել մերժելու Սերժ Սարգսյանին, այս տղայի մակարդակի՞ն խետք է իջնեիք։ Եվ այն պարագայում, որ այդ տղան անգամ նախագահ չի, այլ այդ աթոռին նստելու է մեկ ամսից մի քիչ ավելի։
Բա պե՞տք էր այդքան նվш ստանալ և пչն չացնել տասնամյակների վաստակը։ Ազգը դժվարությամբ է մարդուն տալիս վարպետի կոչումը, սակայն երբ հիասթափվում է, նույնքան արագ էլ այդ մարդուց վերցնում է այն։ Կյանքի մայրամուտին ի՞նչ իմաստ ուներ գնալ նման նվшս տացման։ Սիրտս ցш վում է այդ մարդկանց համար, որոնց վաղը պետք ծափահարություններով ճանապարհեինք, սակայն հուշերը այլևս այն չեն լինի։