Դանիել Իոաննիսյանը գրել է. Ազգային Ժողովի ընդդիմությունը հրաժարվել է 44-օրյա պш տերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց: Հանձնաժողով, ուր կարողանալու էին փակ հարցեր տալ Նիկոլ Փաշինյանին, ԶՈւ հրամկազմին ու

հավաքել փաստեր իշխանության սխալների մասին: Ի վերջո, եթե համարում են, որ Նիկոլ Փաշինյանը դш վաճանություն է արել, ստանալու էին փաստեր դա ապացուցելու համար (թեև, կարծես, վաղուց էլ տենց չեն համարում)… Սակայն չէ, կամովին հրաժարվում են այդ
ամենից: Իսկ օրեր առաջ այդ մարդիկ հրաժարվել էին սահմանադրական բարեփոխումների խորհրդում ներգրավվելուց ու դուրս մնացին մայր օրենքի բովանդակային քննարկումներից: Իսկ գիտեք ինչու՞: Քանզի իրենց մեծ մասի միակ օրակարգային հարցն է թш լանածի պաշտպանությունը:

Սահմանադրություն՝ հետաքրքիր չէ, 44-օրյա պш տերազմ և դրա պատճառներ՝ հետաքրքիր չէ: Ապօրինի ծագման գույքի բռնш գանձման օրենք՝ հետաքրքիր է, թե ինչպես այդ օրենքը տш պալել… Սա է ԱԺ ընդդիմության մեծ մասը: