Ճիշտ եք ասում` այս իշխանություններն էլ հավերժ չեն, բայց, բազում ձեռք բերումներից զատ, մի հրաշալի բան են արել բոլորիս համար. Դա է… Սևակ Մուսաթյան

Սևակ Մուսաթյանը գրել է.
Անպայման կարդալու…
Ճիշտ եք ասում` ոչ մի իշխանություն հավերժ չէ:Այս իշխանություններն էլ հավերժ չեն, բայց, բազում ձեռք բերումներից զատ, այս իշխանությունները մի հրաշալի բան են արել բոլորիս համար` ընտրությունների օրը

մենք մեզ նորից մարդ ենք զգում, ոչ թե միշտ ձայնը գողացած ոչինչ չորոշող «ձայնազուրկ» նյութ…
Ցայտուն օրինակ` ուսուցիչն ինքն է որոշում` գնալ ընտրության թե ոչ, գնալու պարագայում` ո՞ւմ ընտրել, ոչ թե կարմիր կամ կապույտ գրիչով, համապատասխան ժամի, տնօրենի կազմած ցուցակով անպայման ՀՀԿ֊ին…

Ուսուցիչն ինքն է որոշում, դառնալ կուսակցական(ինչին ես դեմ եմ), թե ոչ… Ոչ թե տարին մի անգամ դպրոցի տնօրենի աչքից չընկնելու համար (ում վրա ամեն տարի ՀՀԿ֊ի մեջ զոռով մտնելու համապատասխան թիվ կար դրված(10֊15 հոգի), իր կամքին հակառակ մտներ ՀՀԿ…
Այլ օրինակ` համայնքապետն ինքն է որոշում դառնալ կուսակցական թե ոչ, որ

քաղաքական ուժի հետ(շատ դեպքերում արդեն իր անուն֊ազգանունով դաշինքով) մտնել պայքարի մեջ, ոչ թե ստի պողաբար անպայման մեկ` իշխող կուսակցության (կաշվիս վրա զգացել եմ 2012 թ-ին)…
Ուրիշ օրինակ`այս իշխանություններն յուրաքանչյուր գնով իրենց կուսակցության անդամ համայնքապետ ունենալու խնդիր չեն դրել, այլապես Նիկոլ Փաշինյանն անձամբ

կմասնակցեր քարոզարշավին և իր թեկնածուի հաղթանակի համար հիանալի շանս կապահովեր…
Ուրիշ օրինակ` առաջվա պես ոչ ցանկալի թեկնածուներին ընտրապայքարից չեն հանում(շատ դեպքերում դա անում էին բռի մեթոդներով` ստի պողաբար), չեն թողնում միայն մեկ` իրենց թեկնածուին(Սյունիքի մարզի 90 տոկոս համայնքներում այդպես են

արել նախկինում)։ Հեղափոխությունից հետո Սյունիքի մարզի բոլոր համայնքներում ընտրություններին մասնակցել են առնվազն 2 ուժեր, իսկ որոշ համայնքներում անգամ չորս( Սիսիանում էլ այդպես կլինի, համոզված եմ)…
Մի խոսքով` այս իշխանությունների «ղադրը» մենք դեռ հետո ենք իմանալու։ Եվ վստահ եմ, որ այն ոսկե տառերով է գրվելու պատմության մեջ (44 օրյա մեզ պարտադրված шղ ետալի պш տերազմն այլ թեմա է, որին չէի

ցանկանա այժմ անդրադառնալ, ինչքան էլ ոմանք փորձեն դրանից դիվիդենտներ շահել իշխանությունը վերստին զш վթելու համար )… Այս իշխանությունների կարևոր ձեռք բերումներից մեկը, եթե ոչ կարևորագույնը, այն է , որ մենք դարձել ենք աշխարհի եզակի ժողովրդավարական երկրներից մեկը(որքան էլ ոմանք Վիկտորինիի մոտ փորձեն հակառակը վայրահաչել) , որտեղ ընտրություններ չեն կեղծվում, որտեղ ընտրողի քվեն 100 տոկոսով հասնում է տեղ և որտեղ ընտրողն իրեն լիարժեք մարդ է զգում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *