Պատահական չէ, որ հենց Արցախի պահեստազորի սպաներն են ցանկանում ճշտել այն պաշտոնյաների ցանկը, որոնք… Նվեր Մնացականյի դիպուկ մեկ րոպեն

Երևի պատահական չէ, որ հենց Արցախի պահեստազորի սպաներն են ցանկանում ճշտել այն պաշտոնյաների ցանկը, որոնք ապրում և աշխատում են Արցախում, իսկ նրանց ընտանիքները Արցախից դուրս։ Եվ կարևոր չէ, քանի պաշտոնյայի մասին է խոսքը,

կարևորը նավից փախչող шռ նետների այդ ամորֆ գոյությունն է, որին պետք է վերջ դնել, հակառակ պարագայում Ստեփանակերտից Երևան ու հակառակը ցուցադրվող արցախյան նվիրվածությունը կեղծիք է՝ մորթապաշտ պոպուլիզմով փաթեթավորված։ Այդ

նվիրվածությունն ապացուցելու միակ վայրն Արցախն է, էնտեղ անшղմուկ, առանց ավելորդ պաթոսի ապրել-արարելը։ Մնացածը ճառեր են՝ ամեն մեկինն իր փախուստն արդարացնող։ Շատ ափսոս, որ երևանյան կուսակցական ժողովը կարողացավ մեկտեղել ՀՀ-ի և Արցախի նախագահների քառյակին, իսկ պш տերազմը՝ ոչ, մինչդեռ պետք է լիներ հակառակը, այն էլ դասալքությանը

վերջ դնող վճռш կանությամբ։ Եթե դա չեղավ, չի լինի նաև իրեն Բրեժնևի հետ համեմատող Լուկաշենկոյին Հայաստանի տեղն ու դերը հիշեցնելը, իսկ դա այժմ է պետք անել, վաղը դրա արժեքը 0անում է։ Հիշում եք, Բրեժնևին գե րեզման դնելիս, կներեք՝ գցելիս, ինչ չարագույժ դղրդոց տարածվեց խորհրդային լռության մեջ․ դա կայսրության անկման 1-ին փլուզումն էր։ Լուկաշենկոն հենց այդ Բրեժնևի հետնորդն է, և մեր ու նրա սահմանն այսօր պետք է գծել, վաղը, միևնույնն է՝ բոլորն են դա անելու․․․ Նվեր Մնացալանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *