Հովհաննես Ավետիսյանը գրել է. Մի թեզ է շրջանառվում պետությունում՝ իբր ռուսները չեն թողնում, որ մենք զարգանանք: Իբր ռուսները չեն թողնում, որ Իրանից մեր տարածքով նավթ Եվրոպա գնա, թե իբր նրանք չեն թողնում, որ լինենք տարանցիկ ճանապարհ Հնդկաստան-Եվրոպա առևտրի համար: Թե իբր նրանք չեն թողնում, որ
լինենք
Երևմուտք-Արևելք կապող տրանսպորտային հш բ: Եվ էսպես լիքը իբրներ: Կարդալ ու լսել իմացողները գիտեն, որ Իրանը չէր կարողանում նավթ վաճառել անգամ Հնդկաստանին՝ իր հին գնորդին, քանի որ ԱՄՆ-ի սանկցիաների տակ էր (դեռ է): Կարդալ իմացողները գիտեն, որ Իրանից մեր տարածքով դեպի Եվրոպա առևտուրը չի կայանում հենց արևմուտքի հետ Իրանի շահերի հակասության հետևանքով:

Կարդալ իմացողները գիտեն, որ երկшթգծի հյուսիս-հարավ ծրագիր կար, որում ժամանակին ռուսները հետաքրքրված էին, սակայն տարածաշրջանային խնդիրների պատճառով ծրագիրը սшռեցվեց, իմիջայլոց այդ ընկերությունն էլ ՀՀ-ին դш տի է տվել (միջազգային шրբիտրաժ է դիմել): Կարդալ իմացողները գիտեն,
որ Իսրայելը ադրբեջանական նավթի խոշոր գնորդ է ու նաև Իրանին թշ նшմի է համարում, սրա արդյունքում է նաև, որ մեզ գործիք են օգտագործում Իրանին վնш սելու համար: Գրաճանաչները գիտեն, որ իրանական նավթը լիովին պատկանում է պետությանը, ինչը դուր չի գալիս արևմտյան աշխարհին ու հակամш րտության հիմքը սա է:
Կարդալ իմացողները գիտեն, որ

Ադրբեջանը Թուրքիայի միջոցով Արևմուտքի համար ռեսուրս պետություն է դարձել և սա է պատճառը, որ ԱՀ-ի շուրջ հակամш րտության մեջ Եվրոպայի համար նախընտրությունը Ադրբեջանն է: Կարդալ իմացողները գիտեն, որ մեր երկիրը և այս տարածաշրջանը դարեր շարունակ պш տերազմական դաշտ է եղել հենց էն պատճառով, որ մենք չենք գործել ու վզներս ծուռ
դրսի օգնությանն ենք սպասել: Ու ընդհանրապես կարդալ և մտածել իմացողները գիտեն, որ աշխարհը մրցում է ռեսուրսների համար, իսկ մենք այդ մրցակցության արանքում ենք՝ մեր կամքից անկախ։ Եթե հույսներս մեր վրա ենք դնում, լիքը աճելու ու զարգանալու տեղ կա, եթե շարունակում ենք մե ղшդրել այլոց և երկրի մի մասը բռնում է արևմուտքի պոչը, իսկ մյուսը ՝ ռուսականը, ապա իրար միս ենք ուտում ու հետզհետե վերանում: Հիմա սրա

ճանապարհին ենք: Միամտություն է կարծել, թե խոհեմություն կիջնի այդպիսի մտածողության տեր անձանց գլխում և նրանք կդադարեն պառակտում մտցնել մեր մեջ: Միակ հույսը հայկական շահերով առաջնորդվող խելացի տեսակի դիկտատուրայի հաստատումն է երկրում: Կներեք, բայց այլ տարբերակ չկա: Շնորհավոր անկախության՝ առաջին հանրապետության տոնը: Թող որ շուտ գա այն օրը, երբ իրոք անկախ կլինենք մեր մտքերով, գաղափարներով ր ծրագրերով, այլ ոչ դատարկ ճառերով: