Հարգելի տիկին Ավանեսյան, ինչո՞ւ մոլերում QR կոդ չեն պահանջում: Քանզի Դուք այդպես էլ չպատասխանեցիք, թույլ տվեք էս հարցին ես պատասխանեմ… Կարեն Քոչարյան
Կարեն Քոչարյանը իր էջում գրել է. Եվս մեկ անգամ վերադառնամ QR կոդերին:
Իհարկե հասարակական տրանսպորտի ու մետրոյի հարցին այդպես էլ չպատասխանեցին, սակայն այժմ այլ հարցով եմ ուզում դիմել մեր առողջապահության նախարարին:
Հարգելի տիկին Ավանեսյան, Կարող եք բացատրել, թե ինչո՞ւ մոլերում QR կոդ
չեն պահանջում: Որավհետև իմ կոռեկտ հարցադրումներին Դուք այդպես էլ չպատասխանեցիք, թույլ տվեք այս հարցին ես պատասխանեմ: QR կոդերի պարտադիր պահանջի ցուցակում
ընգրկված չեն մոլերը (նշված են միայն մոլերում հասարակական սննդի հատվածները), քանզի մոլերի սեփականատերերը պատգամավոր օլիգարխներ են…, իսկ նրանց շահերին կպնել չի կարելի… երևի: