Փաշինյանը կանչվելու է քննիչ հանձնաժողով: Արծրուն Հովհաննիսյանը մեծ տեղեկության է տիրապետում, որը… Անդրանիկ Քոչարյան
Hraparak.am -ը գրում է .
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կանչվելու է քննիչ հանձնաժողով։ Դա Նիկոլ
![]()
Փաշինյանի ցանկությունն է։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել է 44-օրյա պш տերազմի հանգամանքներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության ԱԺ քննիչ հանձնաժողովի 1-ին նիստը, բայց ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը։ Լրագրողների դիտարկումներին, թե ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որը այժմ ԱԺ պաշտպանության

հանձնաժողովի փորձագետ է` մասնակցելո՞ւ է 44-օրյա պш տերազմի հանգամանքներն ուսումնասիրող աշխատանքներին` Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Նա մեծ տեղեկատվության է տիրապետում։ Հովհաննիսյանը շատ պետքական է լինելու հանձնաժողովի աշխատանքների ընթացքում»։