«Բարև հարգելի՛ ուսուցչուհի, Ձեր աշակերտուհու մայրն է Ձեզ գրում… » 10-ամյա աղջնակի մոր նամակը ցնցել է համացանցը, համաձա՞յն եք այս ծնողի հետ

Հարգելի՛ ուսուցչուհի: Ձեզ գրում է Ձեր աշակերտուհու մայրը: Ինչքան էլ Դուք պնդեք, աղջիկս մնալու է Ձեր խմբում: Նրա տարիքում ընկերուհիները շատ ավելի կարևոր են, քան գնահատականները: Ես Ձեզ մի խնդրանք ունեմ. բավական է ասեք աղջկաս, որ նրա ծնողները բավարար ջանք չեն գործադրում, որպեսզի նա անգլերեն սովորի: Դուք նրա աչքում նսեմացնում եք նրա ծնողների հեղինակությունը: Եվ դա կարող է վատ անդրադառնալ նրա հոգեկանի վրա: Դուք շարունակաբար աղջկաս ասում եք, որ իր ծնողները, այսինքն մենք, բանի պետք չեն, որ չենք կարող նրան օգնել ուսման մեջ:

Դուք պարբերաբար նրա օրագրում կարմիր գրիչով գրություն եք թողնում ինձ հրավիրելով «զրույցի»: Բայց ես չեմ գա ու ասեմ ինչու: Նախորդ անգամ, երբ Ձեզ մոտ եկա, դուք երեխայիս ներկայությամբ սկսեցիք ինձ նախատել, ինձ՝ հասուն կնոջս, ստիպեցիք արդարանալ երեխայիս աչքի

առջև: Ես չուզեցա Ձեզ հետ վի ճшբանել, որ Ձեր հեղինակությունը չընկնի: բայց այլևս չեմ ցանկանուն լռել: Միթե այսքան տարի դուք չեք հասկացել մի պարզ բան. դասեր հանձնարարվում են երեխաներին, այլ ոչ թե ծնողներին: Ես հասկանում եմ, որ ուսումնական ծրագիրը դժվար է, ու չի համապատասխանում

երեխաների տարիքին, ու դուք էլ չունեք Ձեր առարկան ուսուցանելու հմտություն: Ու ստ իպված մենք՝ ծնողներս պիտի տանը սովորեցնենք: Դասերը պատրաստելիս երեխայիս օգնում է ամուսինս, որը գիտությունների թեկնածու է, գիտաշխատող է:
Ասեմ ավելին, ես էսօր ցш վագին չեմ տանում այն փաստը, որ իմ երեխան չի սովորում անգլերեն: Ու գիտեմ, որ Ձեր կողմից դրված գնահատականները չեն ազդի

նրա ապագայի վրա: Ինձ ամենևին էլ չի տխրեցնում այն, որ դուք նրան միջակ սովորողի պիտակ եք կպցրել: Եվ ես հասկանում եմ, որ դուք մղում եք էն բանին, որ ես նրան մասնավոր պարապմունքների բերեմ Ձեզ մոտ: Այն գումարով, որ պետք է վճարեմ Ձեզ մի քանի տարի, քանի ո Դուք նրան դասավանդելու եք տարիներ շարունակ և նա հավատացած եմ, որ այդպես էլ բացի քերականական մի 2

կանոնից ոչինչ չի սովորելու, նրան մեկ-երկու ամսով կուղարկեմ Լոնդոն: Այնտեղ նա կյուրացնի անգլերենը ու կտեսնի աշխարհի ամենահիասքանչ քաղաքներից մեկը: Տարբերությունը զգո՞ւմ եք: Բարի եղեք, մի նս եմացրեք մեր հեղինակությունը մեր երեխայի աչքերում, հաշվի առեք այն փաստը, որ դուք ժամանակավոր եք նրա կյանքում, իսկ մեզ հետ նա անցկացնելու է իր ամբողջ կյանքը: Շնորհակալություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *