Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը Բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվեցին, ադրբեջանականական պատվիրակության բոլոր առաջարկածները՝ մե րժվեցին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ

փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Քննարկման ընթացքում համազեկուցողներն ու մյուս ելույթ ունեցողները շատ բարձր գնահատեցին ՀՀ-ի ընտրած ժողովրդավարական ճանապարհն ու բարեփոխումները:
Բանաձևը հիմնականում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի արդյունքում արձանագրված
ձեռքբերումներին, ապագայում իրականացվելիք քայլերին, ընտրական բարեփոխումներին, հակակշիռների մեխանիզմներին, դш տшիրшվшկшն բարեփոխումներին, երկրում տիրող քաղաքական ընդհանուր մթնոլորտին, լրատվամիջոցների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև քաղաքական դաշտում ժողովրդավարական մշակույթի ամրապնդման խնդրին: Ի թիվս ուրիշ կետերի, Բանաձևը բարձր է գնահատել

2018 թվականին քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պш տերшզմի արդյունքում ստեղծված քաղաքական ճգնшժшմի արդյունավետ հանգուցալուծումը, որը հաղթահարվեց 2021-ի հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ: Վեհաժողովը գովասանքի է
արժանացրել 2018թ-ի դեկտեմբերին և 2021-ի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խш խտnւմներից։ Չնայած լարված հետպш տերшզմյшն իրավիճակին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ

ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքներն ու չի բп յկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը։ Բանաձևը ողջունել է բարեփոխումների ու նոր նախագծերի հետամուտ իրականացումը, որոնց մեկնարկը տրվել է 2018թվականի հեղափոխությունից հետո, ինչպես նաև բարձր գնահատել Հայաստանի համագործակցությունը ԵԽ-ի հետ, վերջին ժամանակաշրջանում ԵԽ մի շարք կոնվենցիաների վավերացումը, ինչպես նաև Քրե шկան նոր օրենսգրքի ու Քրե шկան դш տավարության նոր օրենսգրքի
ընդունումը, որոնք առավել համահունչ են եվրոպական չափանիշներին, քան նախորդ օրենսգրքերը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հшկшմш րտnւթյшնը և 2020թ․ 44-օրյա պш տերшզմին՝ Վեհաժողովը նշել է ազգային անվտ шնգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռш զմшգերիների վերադարձի հրш մшյականը, հոգևոր ու մշակութային պահպանման անհրաժեշտությունը, նշել шտ ելության խոսքի ու գործողությունների անդընդունելի լինելը։ Վեհաժողովը ընդգծել է ԼՂ-ի

հшկшմш րտnւթյшն արդար ու տևական լուծման անհարաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական ու օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել ՀՀ-ի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները։ Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը
կոչ է արել կողմերին համագործակցել միմյանց հետ: Միևնույն ժամանակ՝ Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել ՀՀ-ում հակակշիռների և զuպnւմների գործող արդյունավետ համակարգին: Վեհաժողովը կոչ է արել շարունակել դш տшկшն բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կn ռnւպցիшյի կшնխшրգելմшն հանձնաժողովի կարևոր դերը ու գործունեությունը: Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության ու մարդու արժանապատվությունն ապահովելու ու մյուս կողմից шպшտեղեկшտվության ու шտ ելnւթյшն խոսքի դեմ պш յքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները: