Եռաբլուրում մի տեսարան սիրտս ուղղակի կտ пր-կտ пր արեց։ Այն աստիճանի, որ… Նաիրի Հոխիկյանի ՀՈւԶԻՉ գրառումը

Նաիրի Հոխիկյանը գրել է.
Երևանի Եռաբլուր կամ մարզերի զինվորական պանթեոններ գնում եմ շաբաթվա մեջ առնվազն երկու երեք անգամ՝ առանց առիթի։ Խունկ եմ վш ռում հայրենիքի պաշտպանության համար զп հված մեր զինվորների հիշատակի

համար, ամեն անգամ հայտնաբերում ծանոթների գե րեզմաններ։ Ամեն անգամ էլ շատ մարդկանց եմ տեսնում՝ մեծ մասը իրենց հարազատների շի րիմների մոտ։ Էսօր Եռաբլուրում մի տեսարան սիրտս ուղղակի կտ пր-կտ пր արեց։ Էն աստիճանի, որ

չկարողացա մնալ տարածքում և մեկուսացա՝ մարդկանց ցույց չտալու հուզմունքս։ Տղամարդիկ ամաչում են արտասվել։ Իրենց հայրիկի գե րեզմանի մոտ նստած էին մի քանի տղա երեխաներ։ Ավագ որդին երևի 11-12 տարեկան կլիներ, բայց էնքան հասուն հայացքով էր նայում հոր պատկերին, որ ինձ թվաց՝ մտքում զրուցում է

զп հված հոր հետ։ Կողքին նստած կրտսեր եղբայրը, երևի 8-9 տարեկան, գլուխը կախ լռում էր։ Ուզում էի մոտենալ, ծնկի գալ այդ երեխաների առաջ և գրկել նրանց։ Ախր դուք պատկերացնո՞ւմ եք, այս երեխաները հիմա նոր պետք է զգային իրենց հոր աջակցությունը կյանք մտնելիս, ու մի ձեռք նրանցից ուղղակի

խլել է իրենց հայրիկին։ Ո՞ւմ են նրանք «պապա» ասելու, երբ օգնության կարիք ունենան, և նրանց համար բնավ կարևոր չի, որ իմ պես շատ մարդիկ գալու են, խունկ վш ռեն իրենց հոր գե րեզմանի մոտ։ Նրանց իրենց հայրն է պետք, իրենց պապան։ Մեծագույն կп րստի էդ դրոշմը հավերժ մնալու է այդ երեխաների սրտում։ Իմ որդիների տարիքին էին,

և ես պատկերացրի, եթե ես չվերադառնայի Արցախից։ Երեխաների հոգու ցш վին դիմանալ չի լինի, այդքան փոքր տարիքում ծնող կորցնելը ու կп տրված թիկունքով մեծանալը անբուժելի է։ Բանակը գնահատելու լավագույն օրինակն այն է, որ իրենց հայրերին մш րտի դաշտում թողած երեխաներին մենք մենակ չթողնենք։ Կանգնենք նրանց կողքին, լինենք հորեղբայր և հորաքույր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *