Ովքեր Լևոն Տեր֊Պետրոսյանի թիմին մե ղшդրում են, թող իմանան՝ «Կш պիտուլյացիայից Ադրբեջանին փրկեց Ռոբերտ Քոչարյանի թիմը, երբ…»․ Լևոն Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«1994-1997 ԹԹ-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐ ԿԱՊԻ ՏՈՒԼՅԱՑԻԱՆ, ՍԱԿԱՅՆ ՆՐԱՆ ՓՐԿԵՑԻՆ ՀԱՅ ՈՉՄԻԹԻԶԱԿԱՆՆԵՐԸ Որոշեցի վերջապես համակարգային պատասխան տալ նրանց, ովքեր մեղադրում են Լևոն Տեր֊Պետրոսյանի թիմին, որ մենք, իբր, 1-ին

ղարաբաղյան պш տերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանին չենթարկեցինք կապի տույացիայի էնպես, ինչպես դա անում է հիմա Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ։ Իրականում մենք ենթարկել էինք Ադրբեջանին կապի տուլյացիայի, այն էլ շատ ծանր պայմաններով։ 1994 թ-ին ստի պեցինք Ադրբեջանին որպես զի նшդադար ստորագրող

կողմ ընդունել ԼՂ-ին, իսկ 1997 թ-ին Ադրբեջանը պաշտոնական համաձայնություն տվեց ղարաբաղյան հակամш րտության կարգավորման այսպես կոչված Փուլային պլանին (պայմանագրի տեքստը տես մեկնաբանության մեջ տրված լինքով), ըստ որի.
֊ Կնքվում էր խաղաղության պայմանագիր, որի տակ որպես հավասարազոր կողմեր ստորագրում էին ՀՀ-ն, Ադրբեջանը ու ԼՂ-ն, ընդորում

ԵԱՀԿ֊ի և ՄԱԿ֊ի հովանու ներքո (կետ XIII)։ Սրանով հաստատվում էր միջազգային իրավունքի տեսակետից ԼՂ-ի իրավասուբյեկտայնությունն ու Ադրբեջանի հետ իրավահավասարությունը, հսկայական քայլ դառնալով Արցախի ինքնիշխանության միջազգային ճանաչման ուղղությամբ։ ֊ Բացառվում էր որևիցե հղում Ադրբեջանի կամ ընդհանրապես

պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին ու ասվում էր, թե Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի երեք կողմերի՝ ՀՀ-ի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բանացություններով և կներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային կոնֆերանսին՝ հաստատման համար (կետ XI)։ Նման ձևակերպումը ՀՀ-ին և Լեռնային Ղարաբաղին վետոյի

իրավունք էր տալիս՝ Արցախի՝ մեզ համար անցանկալի որևէ ստատուսի մերժման համար, այսպիսով, ըստ էության, բացառելով նրա վերադարձը Ադրբեջանի կազմի մեջ։ Սա նշանակում էր աշխարհի կողմից Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախության լռելյայն ճանաչում։ ֊ Ադրբեջանը զրկվում էր ԼՂ-ի կարգավիճակի (կամ որևէ այլ հարցի) շուրջ անհամաձայնության

դեպքում ուժի կիրառման իրավունքից (կետ I), և այլևս չէր կարողանա հղում տալ ՄԱԿ֊ի կանոնադրության 51 կետի վրա, որը թուլ է տալիս պետություններին ուժ կիրառել ինքնապաշտպանության նպատակով։ ֊ Հակամшր տող բանակների արանքում կստեղծվեին էին 2 ամբողջությամբ ապառազմականացված՝ Բուֆերային և Բաժանարար գոտիներ (կետ III), ինչի հետևանքով Ադրբեջանի բանակը ոչ միայն առաջ

չէր գա, այլ նաև 10 կմ հետ կքաշվեր 1994 թվից գործող շփման գծից։ ֊ ԼՂ-ի և նրան ՀՀ-ի հետ կապող ամբողջ Լաչինի շրջանի սահմաններով կստեղծվեր Բուֆերային գոտի, որը չէր բնակեցվի (այսինքն այդտեղ ադրբեջանիցներ չէին վերադառնա) և ամբողջությամբ կապառա զմականցավեր (կետ III.A) ֊ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը կստանար միջազգային պայմանագրով հաստատված կարգավիճակ և՛ ԼՂ-ի, և՛ Լաչինի շրջանը վերահսկելու

բացառիկ դերակատարություն (կետ III.D)։ Հայկական վերհսկողության տակ մնացող Լեռնային Ղարաբաղի (ներառյալ Շուշիի) ու Լաչինի շրջանի ամբողջ տարածքը ոչ մի ադդրբեջանցի չէր վերադառնա (կետ V)։ ֊ Ադրբեջանցի խաղաղ բնակչությունը կվերադառնար միայն Բաժանարար գոտի, այսինքն Լեռնային Ղարաբաղից ու Լաչինի շրջանից դուրս տարածքները, սակայն Ադրբեջանը իրավունք չէր ունենա ռш զմական տեխնիկա, ոչ էլ, ընդհանրապես, բանակ բերել այդ

տարածք, այլ միայն թեթև զ ենքով զի նվшծ пստիկաններ (կետեր III, V.A), հազար բնակչին՝ 1 ոստիկան հաշվարկով, այսինքն Քելբաջարում, Աղդամում, Ջեբրայիլում, Ֆիզուլիում, Զանգելանում ու Ղուբաթլիում Ադրբեջանը իրավունք կունենար պահել ոչ ավել քան 700 ոստիկան։ ֊ Ե՛վ Բուֆերային, և՛ Բաժանարար գոտիներում կտեղակայվեին միջազգային խաղարարար ուժեր, որոնք կերաշխավորեին խաղաղության

պայմանագրի իրականացումը, կստեղծվեր ռш զմական օդաանավերի թռիչքների համար արգելված գոտի (կետեր III.A,B,C, IV)։֊ Ադրբեջանը միջազգային խաղաղության պայմանագրով կկորցներ ռш զմական վերահսկողությունը բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք այն կորցրել էր 1994 թ-ի զի նադադարի հետեւանքով (կետեր II.B.(3), III)։
֊ ՀՀ-ն ստանձնում էր խաղաղ կարգավորման իրականացման և Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի դերը (կետ XIV), ինչը նշանակում էր, որ ՀՀ-ն լեգիտիմ իրավունք էր ստանում Լեռնային Ղարաբաղի

տարածք զի նվшծ ուժերը ուղարկել, եթե Ադրբեջանի կողմից պայմանագրի խախտման պատճառով վտш նգ առաջանար Արցախի համար։ Կապի տուլյացիայի ավելի դժվար պայմաններ Ադրբեջանի համար հնարավոր չէ պատկերացնել, հաշվի առնելով էն հանգամանքը, որ աշխարհ պատրաստ չէր բացահայտ ճանաչել ԼՂ-ի անկախությունը։ Այս կապի տուլյացիայից Ադրբեջանին փրկեց Ռոբերտ Քոչարյանի թիմը։ Նրանք ԼՂ-ի

ձեռքերով մերժեցին այս պլանը, իսկ գալով իշխանության, էդպես էլ երբեք չկարողացան ստանալ Ադրբեջանի համաձայնությունը խաղաղության որևէ այլ, նույնիսկ Ադրբեջանի համար ավելի նպատավոր պլանների համար, քանի որ Ադրբեջանն արդեն հասկացել էր, որ ժամանակն աշխատում է իր օգտին, ամեն օր թուլացնելով Հայաստանին եւ ուժեղացնելով Ադրբեջանին։ Խաղաղության վերջին շանսը 2019 թ-ի հունիսին Նիկոլ Փաշինյանին ներկայացված պլանն էր։ Այդ պլանում թեև Քելբաջարը նույնպես մնում էր հայկական վերահսկողության ներքո մինչև

ԼՂ-ի կարգավիճակի որոշումը, սակայն, միևնույն ժամանակ, վերացված էր Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավասուբյետայնության ճանաչումը, ինչի հաշվին էլ ձեռք էր բերված Ադրբեջանի համաձայնությունը։ Այս հիմքով Փաշինյանը մերժեց ղարաբաղյան հակամш րտության խաղաղ կարգավորման վերջին շանսը ու մեզ նետեց կո րծանարար պատերազմի հորձանուտը։ Ահա այսպես, աղե տաբեր ոչմիթիզական ղեկավարների ձեռքով մենք հայտնվեցինք էսօրվա անմխիթար վիճակի մեջ։ Մենք կարողացանք հաղթել Ադրբեջանին, սակայն չկարողացանք հաղթել մեր շահասիրական և պատրանքասեր հիմարությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *