Ասենք ինչ եք տալիս 100 դրամը վարորդին, մտածում եք՝ մեղկա՞, ոչ, լսե՛ք… Քաղաքապետը ԿՈՉՈՎ դիմում է քաղաքացիներին

«Փարքինգ սիթի» ընկերության տնօրենին այսօր՝ փետրվարի քսանմեկին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Ինքներդ գիտեք, որ մեր այ վարորդները ծխում են,

արագ են քշում, չգիտեմ՝ կանգառում չեն կանգնում, էդ «կուստառնի մեթոդներով» վերահսկողությունը չի աշխատում: Մեզ նոր, ժամանակակից մեթոդներով վերահսկողություն է անհրաժեշտ, որ կարողանանք պատշաճ ծառայություններ մատուցել քաղաքացիներին: Մամուլում

տարածվում է, որ վարորդներն ասում են՝ հարյուր դրամները տվեք ինձ: Մի՛ տվեք, ժողովուրդ ջան, տասը մլրդ ծախսել պայման ենք ստեղծել, ավտոբուսներ ենք բերել: 25 մլն եվրո շուտով Կառավարության աջակվությամբ ծախսելու ենք 12 մետրանոց հարյուր նոր ավտոբուս բերենք: Մի տասից տասնհինգ հատ տրոլեյբուս ենք ցանկանում առնել համայնքային միջոցներով: Էդ գումարները հավաքվում է ձեր տված վճարներից, մի՛ տվեք վարորդին էդ գումարը»: Նրա

խոսքով՝ պետք է համատեղ ուժերով լուծել տրանսպորտի հարցը: «Մեծ համակարգ է: 15-20 տարի ոչ մի բան չեն արել: Ունենք այն ինչ ունենք: Ասենք ինչ եք տալիս հարյուր դրամը վարորդին, մտածում եք՝ մեղկա՞: Վարորդը 270 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Սահմանին կանգնած տղերքը ասենք՝ 120-150 հազար դրամ են ստանում: Թող չբ ողոքեն ոչ ոք»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *