Երիտասարդը, որ պш տերшզմի օրերին վիրшհшտել է մեր հերոսներին, ուկրաինական «Ձայնը» նախագծում այնպես ելույթ ունեցավ, որ ժյուրին ուղղակի խնդրում էր իր թիմ գնալ

Երեւանում ապրող բժիշկ Նարեկ Ամիրյանը մասնակցել է «Голос країни» երաժշտական հայտնի նախագծին։ Կատարելով Պուչինիի «Nessun Dorma» դասական արիան, Նարեկը բոլոր մարզիչներին ստ իպել է պտտվել։ Ամիրյանի խոսքով՝

երգեցողությունն իրեն շատ է օգնում վիրահատությունների ընթացքում, քանզի դրանից հետո յուրաքանչյուրը հաջող ավարտ է ունենում։ «Ցանկանում եմ ցույց տալ, որ երաժշտությունը նույնպես բուժում է։ Մի հի վшնդ

ասաց․ «Երբ տեսնեմ, որ երգում ես «Голос країни» նախագծում, հաստատ կբուժվեմ»,- պատմել է Նարեկը։ Ելույթից հետո մարզիչները սկսել են պայքարել վոկալիստի համար։ «Հրաշալի էր, ուղիղ սրտին դիպար։ Ինչպիսի մթնոլորտ էր, ինչպիսի երգ։ Հիասքանչ է, շնորհակալություն ընտրության ու նրա համար, որ եկել եք այստեղ։

Շատ կցանկանայի աշխատել ձեզ հետ»,- ելույթը մեկնաբանել է Օլյա Պոլյակովան։ Ընդ որում, թեեւ Սվյատոսլավ Վակարչուկը Նարեկին շնորհակալություն է հայտնել հայերենով ու խնդրել է կատարել Շառլ Ազնավուրի երգը, մասնակիցն ընտրել է Նադյա Դորոֆեեւայի խումբը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *