Ալիևը դш ժան իրավիճակում է հայտնվել. ՌԴ-ն ճանաչեց Դոնբասի անկախությունը, վաղը առավոտյան Դուման ռատիֆիկացնելու է Դոնբասի անկախությունը, Եվրոպան և ԱՄՆ-ն արդեն քննարկում են ՌԴ-ի դեմ սանկցիաները և մեկուսացումը, իսկ Ալիևը նույն օրը պետք է ստորագրի
![]()
«դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պարզ է, որ Ալիևը չգիտեր, թե ինչ է կատարվելու էդ օրը, իսկ Պուտինը գիտեր և հենց այդ օրն է
դա կազմակերպել։ Ալիևը կամ պետք է չեղարկի հանդիպումը (համապատասխան հետեւանքներով հանդերձ), կամ, ըստ էության, իր այցով ողջունի Դոնբասի անկախությունն, իսկ ԱՀ-ում ռուսական բազա է տեղակայված։ Գնալու պարագայում դա գուցե իր կյանքում կրած ամենամեծ նվաստացումն է լինելու»։ Առավել վաղ NEWS.am-ը

հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի քսաներկուսին Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով պաշտոնական այցով կլինի ՌԴ-ում։ Բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, որը ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»