ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ… Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ՃՈ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2022 թ- ի փետրվարի քսաներեքին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի

երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝
«Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով ու չէին գործում, փետրվարի քսաներեքից կվերաբացվեն ու

կսկսեն գործել նախկինի պես: ՃՈ- ից հիշեցնում են, որ Իսահակյան ու Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով: Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ՃՈ