Տեսնում եմ՝ ինչպես են որոշ հայ օգտատերեր հրճվում ՌԴ դեմ կիրառված սանկցիաներով կամ Ուկրաինայի ռш զմական գործողություններով: Հետաքրքիր է` ինչի՞ վրա եք հրճվում. Նրա, որ… Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը գրել է.
Տեսնում եմ՝ ինչպես են որոշ հայ օգտատերեր (այդ թվում այսպես կոչված քաղաքագետներ, փորձագետներ) հրճվում Ռուսաստանի դեմ կիրառված սանկցիաներով կամ Ուկրաինայում տեղի ունեցող ռш զմական գործողություններով:

Հետաքրքիր է` ինչի՞ վրա եք հրճվում. որ այդ սանկցիաները հш րվածելու են նաև ՀՀ-ի տնտեսությա՞նը, թե՞ ՌԴ-ում 1000-ավոր աշխատող և ՀՀ փող ուղարկող մարդկանց եկամուտների կրճատման կամ կп րուստի վրա: Թե՞ Ուկրաինայում բնակվող 1000-ավոր հայերի տուն ու

տեղը, բիզնեսը կորցնելու ու փախստական դառնալու վրա, թե՞ 2 կողմերում եղած զп հերի ու խե ղված մարդկային ճակատագրերի համար եք հրճվում, իսկ միգուցե այն բանի համար, որ այլևս աշխարհն առաջվանը չի լինելու ու ՀՀ-ի համար էլ ավելի բարդ է լինելու: Մոռացե՞լ եք, թե ովքեր են Արցախի մեր եղբայրների ու քույրերի անվտш նգությունն

այս պահին ապահովում: Վերջապես տգիտությունը սահմաններ պետք է ունենա՞, թե՞ այն անսահման է… Պш տերազմում փլավ չեն բաժանում, տпւ ժելու են բոլորը և հետևաբար, աղոթեք, որ ամեն բան արագ ավարտվի և կողմերն իրար հետ խաղաղ լեզու գտնեն: ✍Էդմոն Մարուքյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *