Ապրիլի 1-ից գազի գինը բարձրանում է… ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022-ի մարտի մեկին կայացած նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը

որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները. ՀՀ կառավարության 2016 թ-ի նոյեմբերի երեքի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական

գազի սակագինը՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100 հազար դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),
Բնակչությանը (բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների՝ տարեկան մինչև վեց հարյուր խմ բնական գազի համար) վաճառվող բնական գազի համար՝ 143.700

դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),
գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը` նոյեմբերի 1-ից մինչև մարտի երեսունմեկը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպшռված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար

(ներառյալ ԱԱՀ-ն), գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների ու կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),
վերը նշված 1-4-րդ կետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝

ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչև տասը հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 143.700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։ Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի ապրիլի մեկից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *