ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ… Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը…
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի երրորդ հոդվածի համաձայն, մարտի ութը նշվում է որպես կանանց տոն։ Այն ոչ աշխատանքային օր է: Նշենք, որ այս տարի մարտի

ութը երեքշաբթի է: Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հп դվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ
կրճատ ու ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Այսինքն՝ մարտի յոթին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով: Մարտին

քսաներկու աշխատանքային, 9 ոչ աշխատանքային օր է՝ հինգօրյա աշխատանքային գրաֆիկ դեպքում և 26 աշխատանքային ու հինգ ոչ աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային գրաֆիկ դեպքում։