Ուկրաինայում իրավիճակն, թե ժшնում է… Պш տերազմի նոր շերտերը

ՌԴ-ն նկատելիորեն ուժգնացնում է Ուկրաինայի դեմ ռш զմական գործողությունների հш րվածային ուժն ու ծավալը: Դա տեղի է ունենում Բելառուսում ռուս-ուկրաինական բանակցությունից հետո, որի արդյունքի մասին տեղեկություն չկա, բացի նա, որ ձևավորվել է 2-րդ հանդիպման

համար որոշակի ընդհանուր հիմք: 2-րդ հանդիպումը նախատեսված է լեհ-բելառուսական սահմանին, թեև պայմանավորվածությունը դեռևս նախնական է: Այդ ընթացքում արևմտյան պետությունները և միջազգային կառույցները շարունակում են ուժգնացնել ՌԴ դեմ պш տժամիջոցները, իսկ Ուկրաինան ըստ էության ուժգնացնում է քաղաքական

ճնշումը Արևմուտքի վրա: Նախագահ Զելենսկին պաշտոնապես դիմել է Եվրամիությանը՝ Ուկրաինայի անհապաղ անդամակցության համար: Եվրամիությունից սակայն նախնական արձագանքները հուսադրող չեն: Գերմանիայի արտգործնախարար Բելոկը հայտնել է, որ անդամակցությունը ամիսներ պահանջող գործընթաց է, այն արագ լինող չէ:

Ուկրաինայի դիմումի ոչ հուսադրող հեռանկարի մասին խոսում են նաև արևմտյան փորձագետները: Չի բացառվում, որ դիմումը Զելենսկուն անհրաժեշտ է ցույց տալու համար, որ Եվրամիությունը պատրաստ չէ լուրջ քաղաքական աջակցություն տալ Կիևին, ինչը Ուկրաինայի նախագահը գուցե կփորձի իր հանրության առաջ օգտագործել

ռուսների հետ բանակցությանը որոշակի համաձայնությունների գնալու փաստարկ: Սա իհարկե որպես վարկած, բայց անկասկած է, որ Ուկրաինային անհապաղ անդամակցության մե րժումն էապես կթուլացնի Եվրամիության քաղաքական դիրքերը: Ընդ որում հատկանշական է, որ տվյալ դիմումին զուգահեռ, նախօրեին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ

Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Շոլցի և Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն Դեր Լյաենի հանդիպումը, որոնց Մակրոնը Ֆրանսիա էր հրավիրել ուկրաինական ճգնաժամը և «եվրոպական սուվերենությունը» քննարկելու: Ուկրաինային անհապաղ ընդունելը խնդիր է, բայց մե րժելը՝ նույնպես: Զելենսկին իր դիմումով

Եվրամիությանը դրել է բավականին բարդ կացության առաջ: Հավանաբար դա է նաև ստ իպել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին խոսել Պուտինի հետ: Ակնառու է, որ ընթացող ու թե ժացող պш տերազմին զուգահեռ ծավալվել է բանակցային բավականին բարդ մի մաքոք, որն իր հերթին թերևս ավելացնում է պш տերազմի քաղաքական տողատակերն ու շերտերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *