ՀՐԱՇԱԼԻ լուր ուսուցիչների համար… Հայաստանում ուսուցչի աշխատավարձը կարող է հասնել մինչև

ՀՀ-ում ուսուցչի աշխատավարձը կարող է հասնել 400 հազար դրամի: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կկատարվի կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի ցուցաբերած համապատասխան արդյունքի հիմքով

դրույքաչափը կփոփոխվի ու 5 տարի ժամկետով հավելավճար կսահմանվի: Այսինքն, կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 2 հարյուր հազար դրամ կսահմանվի, որի վրա կկիրառվի տրամադրվող հավելավճարը: Օրինակ, կամավոր

ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 2 հարյուր հազար դրամ սահմանելու, դրա վրա ավելացող հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստանալու պարագայում ուսուցչի աշատավարձը կարող է հասնել մինչև 4 հարյուր հազար դրամի: Տեղեկացնենք, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման

գործընթացը 2021 թ-ին գործի դրվեց: Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության՝ ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումն ու կխթանի արական սեռի մանկավարժների մուտքը հանրակրթական ուսհաստատություններ։
Ս.Հ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *