Տների օրական ու ամսական վարձը 3-ից 5 անգամ բարձրացել են։ Հասկանու՞մ եք մենք ոչ մի կերպ չունենք ապագայի տեսլական, մենք էսօրով ապրող ենք։ Հետո էլ զարմանում ենք, թե…Սամվել Հայրապետյան

Սամվել Հայրապետյանը գրել է. Ռուս-Ուկրաինական պш տերազմի ֆոնին ևս 1 անգամ համոզվեցի, որ մենք որպես պետություն ու գիտակից հասարակություն ցավոք դեռ կայացած չենք և բավականին հեռու ենք կառուցողական և պետականամետ մտածողությունից։

Վերջին օրերին տների օրավարձն ու ամսական վարձը երեքից հինգ անգամ բարձրացել են նույնն էլ կոմերցիոն տարածքների։ Հասկանու՞մ եք մենք ոչ մի կերպ չունենք ապագայի տեսլական, մենք էսօրով ապրող ենք։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչի՞ են մարդիկ ՀՀ ռելոկացիա լինելուց

մեկ երեք օր հետո գնում Վրաստան։ Հետո էլ զարմանում եք թե ինչի՞ են Ուկրաինացիները նախընտրում այլ երկրներ (Մոլդովա, Ռումինիա և այլն)։ Ամեն տեղ ճոռո-ճոռո խոսում ենք, որ մենք հյուրասեր ազգ ենք։ Մեր հյուրասիրությունը կայանում ա միայն հաց ուտելու սեղան քցելու մե՞ջ։ Չէ լուրջ գոնե պատկերացում ունե՞ք, որ եթե

մենք կառուցողական լինենք այդ մասնագետները կմնան Հայաստանում, կաշխատեն, հարկեր կվճարեն։ Արդեն չեմ հիշում, թե որերորդ այթիշնիկն ա հիասթափված գնում Վրաստան։ Ախր խի՞… քանի որ մեր մոտ ամեն ինչ բարդացած ա թեկուզ հասարակ ԱՁ կամ ՍՊԸ բացելը (այլ երկրի քաղաքացու համար), քանզի

մենք սպասարկման ոլորտում ոնց որ ասենք ձուկը անապատում, քանզի երբ զանգում վարձով տուն ես ուզում հետո իմանում են, որ դրսից եկածի համար ա գինը x4 ա լինում։ Հիմա էլ, ներկա պահին էլ Հայաստանում դրսից եկած բավականին շատ մասնագետներ կան, որոնք տեղով պոտենցիալ են։ Եթե իրանց չկարողանանք պահել,

ապա իրանք կգնան այլ երկրից (հիմնականում Վրաստան) և էդ երկրի համար վիզ կդնեն։ Կապ չունի քանի ամիս կամ տարի։ Կարևորը նա ա, որ իրանց աշխատանքով էդ երկրի համար դրսից վալյուտա կբերեն։ Երևի ափսոս ա, որ էդ ամեն ինչը մեր երկրում մնա։ Չգիտեմ… լուրջ չգիտեմ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *