ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ… ինչպես է Թուրքիան մի քանի սցենարով փորձում կուլ տալ Վրաստանը , սկսվել է ադրբեջանական համայնքի հզորացումը, որը…

Հունվարի քսանհինգին Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Կնիրշն այցելել է Մառնեուլի, վրացական Քվեմո Քարթլիի շրջան , ուր բնակվում է ադրբեջանական համայնքը: Քաղաքացիական հասարակության պաշտպանության տարածաշրջանի համակարգող Սամիրա Բայրամովայի միջնորդությամբ կազմակերպված այցի ժամանակ գերմանացի դիվանագետը հանդիպում է

ունեցել քաղաքի քաղաքապետ Քենան Օմարովի հետ։ Նա նաև այցելել է Մառնեուլի ադրբեջանցիների ինտեգրման վրացական կենտրոն։ Այս մասին տեղեկանում է SLIM news-ը ՝ «Գրեկ Սիթի Թայմս»-ից: Հուբերտ Քնիրշը , Քենան Օմարովի ու տարածաշրջանային իրավապաշտպան ասոցիացիաների ներկայացուցիչների հետ քննարկել է Վրաստանում բնակվող էթնիկ

ադրբեջանցիների հետ կապված ամենահրшտապ խնդիրները։ Սա ներառում է վրաց հասարակությանը նրանց հետագա ինտեգրման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցը։ Դիվանագետն առաջարկել աշխատել Գերմանիայի փորձով։ Վրաստանում Գերմանիայի դեսպան Քնիրշը նկատել է , որ վերջին տարիներին Գերմանիայում, ինչպես նաև Վրաստանում, թուրքական սփյուռքի ներկայացուցիչները ակտիվացել են իրենց «նոր հայրենիքների»

կյանքում։ Սա իհարկե առաջ է մղում Անկարայի աշխարհաքաղաքական շահերը։ Թուրքիան նպատակ ունենալով դառնալ համաշխարհային տերություն, հատկապես դոկտրինալ մակարդակում, նպատակաուղղված կերպով օգտագործում է «փափուկ ուժը» Բեռլինի ու Թբիլիսիի հետ հարաբերություններում։ Ավելին, այս ամենը վաղուց արդեն սովորական է դարձել Գերմանիայում էթնիկ թուրքերին բարձրաստիճան պաշտոններում նշանակելով։ Որպես օրինակ բերենք Գերմանիայի պարենի ու գյուղատնտեսության դաշնային նախարարին՝ թուրք

էմիգրանտների որդի Ջեմ Օզդեմիրին ու Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ , ազգությամբ թուրք ՝ Այդան Օզողուզիին։ Վրաստանում թուրքական իշխանություններն ակտիվորեն վարում են կրոնական էքսպանսիոնիզմի քաղաքականություն Վրաստանի արևելյան շրջաններում բնակվող էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ։ Դրան հաջորդում է միջկրոնական աճը և արմատական ​​իսլամի տարածումը ողջ Վրաստանում: 2021թվականի մայիս-օգոստոս ամիսներին Վրաստանի ռш զմшվшրшկшն և միջազգային հետшզո տությունների հիմնադրամի (Ռոնդելի հիմնադրամ) փորձագետները վերլուծել էին Քվեմո Քարթլիի ադրբեջանական համայնքի դավանանքային

իրավիճակը։ Սա Վրաստանում շիա իսլամի ոչ պաշտոնական կենտրոնն է՝ մոտ 115 հազար հետևորդներով՝ այսինքն շրջանի ընդհանուր բնակչության 65տոկոսը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել տարածաշրջանում սուննի իսլամ դшվանող ադրբեջանցի մահմեդականների թվի աճ։
Փորձագետների կարծիքով, այս գործընթացը կш-պվшծ է թուրքական կողմի հետ համագործակցությամբ գործող սուննի բարեգործական կազմակերպությունների գործունեության հետ։ Սա հատկապես տեղի է ունենում Թուրքիայի Համագործակցության ու

Համակարգման Գործակալության (TIKA) ու Կրոնական հարցերի Նախագահության (Diyanet) աջակցությամբ և ամենակարևորը նրա նախագահ բժիշկ Ալի Էրբաշի գլխավորությամբ: Դիյանեթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ենթակայության ներքո գտնվող կառավարական գերատեսչություն է և պաշտոնապես լիազորված է կառավարելու երկրում մահմեդական համայնքի գործերը, նրա հարաբերությունները երկրի ղեկավարների և արտերկրի մուսուլմանների հետ: Այն նաև ի վիճակի է վերшհuկել ու կարգավորել այլ կրոնական կազմակերպությունների

գործունեությունը: Դիյանեթը նաև Թուրքիայի իշխանությունից ամենամեծ ֆինանսական աջակցություն ստացող հասարակական հաստատություններից է։ Վրաստանի սուննի իմամների մեծամասնությունը ֆինանսական սուբսիդիաներ է ստանում Անկարայից ու նրանք համարվում են թուրք կրոնական քարոզիչներ Օսման Նուրի Թոփբաշի ու Ահմեդ Մահմութ Ունլուի գաղափարախոսության շարունակողները։Թուրքական կազմակերպությունները նպատակաուղղված կերպով ներկայացնում են սուննի

իսլամի ամենաարմատական ​​հոսանքը՝ սալաֆիզմը, տեղի շիա երիտասարդությանը: Նախատեսվում է նաև սուննի կրթական կենտրոններ բացել թուրք աստվածաբանների ընդգրկմամբ էն վայրերում, որտեղ բնակվում են Վրաստանի Քվեմո Քարթլիի շիաները։ Մասնավորապես, 2021 թ-ին Դիյանեթի խնդրանքով թուրք ղեկավարները մոտ 3 միլիոն դոլար են հատկացրել Վրաստանի շրջաններում և որոշ բնակավայրերում նոր կրոնական ուսումնական հաստատությունների բացման, ինչպես նաև սուննի քարոզիչների

աշխատավարձի համար։ Ըստ Ռոնդելի հիմնադրամի, տվյալ գործոնը լուրջ шնհшնգստություն է առաջացնում Վրաստանի 3 ամենաազդեցիկ շիա կազմակերպությունների մոտ, ներառյալ «Շիաների կրոնական խորհուրդը», որը վերահսկում է տեղի շիա մզկիթների մեծ մասը ու իմամների նշանակումը , որը ղեկավարում է Ռամին Իգիդովը: Նաև Ռասիմ Մամեդովի գլխավորած «Ահլ ալ-Բեյթի համաշխարհային ասամբլեան» , որը սերտորեն կապված է Վրաստանում Իրանի դեսպանատան հետ ու «Վրաստանի մահմեդականների գերագույն հոգևոր վարչությունը», որը հովանավորվում

է Իրաքի շիա հոգևոր առաջնորդների կողմից ու ղեկավարում է Միրթագ Ասադովի կողմից։ Այս պшտճшռով է , որ Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի ադրբեջանական համայնքում ժամանակ առ ժամանակ բш խումներ են լինում շիա ու սուննի հետևորդների միջև: Այս առումով է նաև , որ նկատվում է ադրբեջանական համայնքի աստիճանական արմատականացում, ու առկա է նրա անդամների հավաքագրման վտ-шնգները Օտարերկրյա шհшբ եկչшկшն կազմակերպություններում (ԱԹԿ)՝ կш-պված Քվեմո Քարթլիի տարածաշրջանում սալաֆիական

գաղափարախոսության տարածման հետ։ Շիա հոգեւորականների ներկայացուցիչներն իրենց հերթին, հանդես գալով որպես սալաֆիների հшկшռ шկnրդներ, հայտնում են իրենց ներկայացրած ազգային անվտ-шնգությանը uպш ռնшցnղ վտ шնգի մասին: Այս գործընթացի հրաշալի օրինակ է Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Քվեմո Քարթլիի շրջանից ադրբեջանցի սալաֆիների մի մասի մասնակցությունը հшկшմш րտnւթյnւններին։Նշենք , որ ադրբեջանական ծագումով կրոնական քարոզիչ, գյուղական մուսուլմանական մզկիթներից մեկի ղեկավար Վեյսել Օրուկովը այս շրջանում սալաֆիների գլխավոր առաջնորդն էր։ Այս համայնքի ներկայացուցիչները

փորձում են վրացական իշխանություններից հավանություն ստանալ սալաֆիզմի վրա կենտրոնացած սեփական մզկիթներ կառուցելու համար, ինչպես նաև կարևոր են համարում Թուրքիայում կամ Մերձավոր Արևելքում կրթություն ստացած անձանց իմամների պաշտոններում նշանակելը: Սալաֆիներն իրենց կրոնական կարիքների համար օգտագործում են բնակարաններում կամ առանձնատներում սարքավորված աղոթարանները: Նրանց մեծամասնությունը պահպանում է մեկnւuшցվшծ ապրելակերպ ու քարոզում է արմատական ​​իսլամի գաղափարները ՝ ներշնչելով սալաֆիական գաղափարախոսների ուսմունքներին

հետևելու կարիքը: Ռոնդելիի հետազոտության մեջ նաև առանձին նշվում է թուրքական քարոզչության ազդեցության տակ վրացական բնակչության իսլամացման միտումները։ Փորձագետների տվյալներով՝ 2005 թ-ից ի վեր Վրաստանում սալաֆիական ումմայի անդամների թիվն աճել է 70 հազարով։ Այսօր կա սալաֆիզմի 470 հազար հետևորդ (երկրի բնակչության 13%-ը՝ 2005-ի 9%-ի դիմաց)։ Այսպիսի գործընթացների հիմնական պшտճшռն է մահմեդական մեծամասնությամբ շրջաններում թուրքական

սուննի իսլամի քարոզչությունը, ինչպես նաև Թուրքիայի ֆինանսական ու այլ աջակցությամբ նոր պաշտամունքային օբյեկտների և իսլամական ուսումնական հաստատությունների բացումը: Արդյունքում, Թուրքիայի կողմից Վրաստանի ադրբեջանական համայնքի հանդեպ կրոնական գործոնի օգտագործումը հանգեցնում է հшկшunւթյունների uր-մшնը տեղի շիա և սուննի հոգևորականների միջև, որը իր հերթին ռիuկեր է ստեղծում կովկասյան հանրապետությունների տարածքում իսլամական արմատականության ամրապնդման համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *