Խայ տառակ… «Երևան Սիթի»-ում հրաժարվում են սպասարկել էն հաճախորդներին, որոնք խանութ են եկել իրենց տոպրակներով, որովհետև… Կարեն Հեքիմյանը ահազանգում է
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը.

«Խայ տառակ երևույթներ կան մեր պետությունում: Բերեմ ամենաթարմ օրինակներից 1-ը: Երբ ՀՀ կառավարությունն «անհաշտ» պայքար սկսեց պոլիէթիլենային տոպրակների դեմ, վերջիններս միայն «հաստացան» և թանկացան: Իսկ տարօրինակությունը նա է, որ
պոլիէթիլենային տոպրակների գինը «սահմանվեց» 45 ՀՀ դրամ: Ինչո՞ւ հենց 45, այլ ոչ 40 կամ 50: Խնդիրը նա է, որ ՀՀ-ում հինգ և առավել ցածր արժեք ունեցող դրամ չի շրջանառվում: Այդ պարագայում, ինչպե՞ս պետք է վերադարձվի պոլիէթիլենային տոպրակ գնած քաղաքացու մանրը: Այս երևույթին ի՞նչ անուն դնեմ:

Հավանաբար՝ գրպանահատություն:
Անցնեմ առաջ: Ուրեմն, «Երևան Սիթի»-ներում (օրինակ՝ Կոմիտաս մեկում) հրաժարվում են սպասարկել այն հաճախորդներին, որոնք խանութ են եկել իրենց տոպրակներով և չեն ցանկանում գնել խանութի առաջարկած 45 դրամանոց տոպրակը: Հենց էսօր նման դեպք եղավ: Այս երևութին ի՞նչ անուն դնեմ: Հավանաբար՝ բեսպրեդել:
Եվ սա դեռ վերջը չէ»: