Հայաստանում խпւ ճապ է սկսվել. մարդիկ խանութներից «կրում են» ալյուր ու շաքարավազ… Այսօր մի քանի ահազանգ եմ ստացել մարզերի խանութներից, որ… Մովսես Հարությունյան

Մովսես Հարությունյանը գրել է. ՀՀ-ում տարօրինակ և արհեստածին խու ճապ է սկսվել. մարդիկ խանութներից «կրում են» ալյուր և շաքարավազ՝ ով որքան կարող է։ Հազար ասինք՝ անհանգստանալու առիթ չկա, քանզի երկրում կան

պարենային բավարար պաշարներ և ցանկացած պահին կարող ենք գնում կատարել նաև Ռուսաստանից։ Նման խпւ ճապային վարքով քաղաքացիները «նպաստում են» վերոնշյալ պարենային ապրանքների թանկացմանը՝ դրդելով ալյուր ու շաքարավազ

արտադրող/ներմուծող ընկերություններին և սուպերմարկետների ու խանութների տերերին գնալ արհեստական թանկացումների, քանզի նշյալ ապրանքների պահանջարկը շեշտակի մեծացել է։ Նրանք կուտակում են գերշահույթ, քանզի ներկրել են կամ արտադրել էժան հումքով, իսկ այժմ զուտ ապահովում են իրենց համար գերշահույթ։ Արդյունքում տու ժում է կրկին

քաղաքացին։ Այսօր մի քանի ահազանգ եմ ստացել մարզերի խանութներից, որ ալյուրի մեկ պարկը թանկացել է շուրջ 1500-1800 դրամով՝ դա էլ ձեռք են բերում տակից՝ «ծանոթով»։ Հիմա կարևոր և հրատապ է տեսչական մարմինների աշխատանքը, որպեսզի որոշ անբարեխիղճների պատճառով քաղաքացին չհայնտվի սոցիալապես էլ առավել խո ցելի ու ոչ նախանձելի վիճակում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *