Ինչու՞ եք 100 դրամը տալիս վարորդին, մտածում եք՝ մեղկա՞, ոչ, լսե՛ք… Քաղաքապետը ԿՈՉՈՎ դիմում է քաղաքացիներին

«Փարքինգ սիթի» ընկերության տնօրենին այսօր՝, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Ինքներդ գիտեք, որ մեր այ վարորդները ծխում են,

արագ են քշում, չգիտեմ՝ կանգառում չեն կանգնում, էդ «կուստառնի մեթոդներով» վերահսկողությունը չի աշխատում: Մեզ նոր, ժամանակակից մեթոդներով վերահսկողություն է պետք, որ կարողանանք պատշաճ ծառայություններ մատուցել քաղաքացիներին: Մամուլում տարածվում է՝ վարորդներն ասում են՝ 100

դրամները տվեք ինձ: Մի՛ տվեք, հայեր ջան, տասը մլրդ ծախսել պայման ենք ստեղծել, ավտոբուսներ ենք բերել: 25 մլն եվրո շուտով Կառավարության աջակվությամբ ծախսելու ենք 12 մետրանոց 100 նոր ավտոբուս բերենք: Մի տասից տասնհինգ հատ տրոլեյբուս ենք ցանկանում առնել համայնքային միջոցներով: Էդ գումարները հավաքվում է

ձեր տված վճարներից, մի՛ տվեք վարորդին էդ գումարը»: Նրա խոսքով՝ պետք է համատեղ ուժերով լուծել տրանսպորտի հարցը: «Մեծ համակարգ է: 15-20 տարի ոչ մի բան չեն արել: Ունենք այն ինչ ունենք: Ասենք ինչ եք տալիս հարյուր դրամը վարորդին, մտածում եք՝ մեղկա՞: Վարորդը երկու հարյուր յոթանասուն հազար դրամ աշխատավարձ է ստանում: Սահմանին կանգնած տղերքը ասենք՝ 120-150 հազար դրամ են ստանում: Թող չբ ողոքեն ոչ ոք»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *