Եւս մեկ հայազգի ներկայացուցիչ իր փայլուն կատարմամբ և դրական էներգիայով է լցրել արտասահմանյան բեմը։ Ծագումով հայ տասնմեկամյա Դավիթ Նիկալայանը ելույթ է ունեցել գերմանական հեռուստատեսությամբ հեռարձակվող

«The Voice Kids» երաժշտական մրցույթի «կույր լսումներ» փուլում: Տվյալ փուլում Դավիթը կատարել է James Brown «It’s A Man’s Man’s Man’s World» հանյտնի երգը։ Առաջին իսկ փուլից Դավիթը փայլել է իր երաժշտական ունակություններով, ժյուրիի անդամները ծնկաչոք խնդրում էին,
որ Դավիթը իրենց թիմ գնա։ Տեղեկացնենք, որ նախագծի կիսաեզրափակիչ փուլում Դավիթը նորից փայլուն ելույթ է ունեցել, ինչի արդյունքում անցել է եզրափակիչ փուլ: Նա կատարել է ամերիկացի երգչուհի Լորեն Օլրեդի «Never Enough» կոմպոզիցիան

«Մեծագույն շոումեն» մյուզիքլից: Դավիթի կատարումը զարմացրել է հանդիսատեսներին, որոնք վանկարկել են «Բրավո´»: «The Voice Kids 2019» թ-ի հաղթող են ճանաչվել Mimi ու Josefin քույրերը: Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝