«Ну-ка, все вместе!» նախագիծը, որը հեռարձակվում է Ռոսիյա հեռուստատեսությամբ, գնալով ավելի և առավել մեծ հեղինակություն և լայն լսարան է ձեռք բերում։ Նախագծում հայտնվում են ամենատաղանդավոր մասնակցության հայտ ներկայացրած երգիչները,

որոնք նախագծում մնալու համար պետք է կարողանան վայելել ու ստանալ ժյուրիի հարյուր անդամների մեծամասնության ձայները։ Պետք է նշել, որ նախագծում իրենց մասնակցությունն են ունցեցել մի շարք տաղանդավոր մեր հայտենակիցները։ Այս անգամ էլ պատվով
հանդես գալու հերթը հայուհի Ալինա Կիրակոսյանինն էր, ով հաղորդմանը մասնակցելու էր եկել Յուժնի Սախալինից։ Քսանհինգամյա Ալինան հանդես է եկել «Mercy» | All Together Now հիթով և գրավել բոլորին։ Ալինան պատմում է, որ երբ փոքր հասակում սկսել է հաճախել

երաժշտական դպրոց, ինչ-որ ժամանակ կտրականապես չի ցանկացել շարունակել ուսումը, սակայն դա մի կարճ ժամանակ է տևել, որից այնուհետև նա սիրել է երգը ու երաժշտությունը և հետագայում ստացել երաժշտական բարձր ուսում։ Ալինայի մասնակցությունը նախագծին և այլ մանրամասների կարող եք տեղեկանալ ստորև նեկայացված տեսանյութում։