Խորհուրդներ աշխարհի ամենահարուստ և հաջողակ անձանցից
AdMe.ru-ն անդրադարձել է ներկայիս աշխարհի ամենահարուստ մարդկանց` երբևիցե հայտնած ամենախելացի խորհուրդներին և մտքերին: Նրանք էն մարդիկ են, ովքեր հասել են

անասելի հաջողությունների` փոխելով աշխարհը: Սթիվ Ջոբս 1. Ժամանակ մի ծախսեք ուրիշների կյանքով ապրելու համար: 2. Սխալներ թույլ չտալ նշանակում է լիարժեք կյանքով չապրել: 3. Եթե սա կյանքիս վերջին օրը լիներ, արդյո՞ք կանեի նույնը, ինչ-որ ծրագրել եմ էսօրվա
համար: Հենրի Ֆորդ 1. Երբ որոշում եք կայացնում ինքներդ ձեզ համար` կարո՞ղ եք արդյոք անել ինչ-որ բան, թե՝ ոչ, 2 դեպքում էլ դուք իրավացի եք: 2. Յուրաքանչյուր անհաջողություն հնարավորություն է ամեն բան նորից սկսելու, բայց ավելի իմաստուն: 3. Իդեալիստն էն մարդն է, ով օգնում է մյուսներին հարստանալ: Մարկ Ցուկերբերգ

1. Եթե ես ամեն բան նորից սկսեի, ֆանտաստիկ կլիներ: 2. Բիզնեսում ամենակարևորը որևիցե կարևոր բան ստեղծու վրա կենտրոնանալն է: Ես աշխատել եմ էնպիսի բան ստեղծել, որն ինքս կցանկանայի ունենալ: 3. Ես ոչ մի նախապաշարմունք չունեմ, ինձ համար կարևոր չէ ոչ մաշկի գույնը, ոչ կաստան, կարևոր է իմանամ, որ խոսքը մարդու մասին է, միևնույնն է
դրանից ահավոր արդեն հնարավոր չէ: Դոնալդ Թրամփ 1. Ես զգույշ եմ, բայց դա չի նշանակում, որ վատատես եմ, դա կարելի է անվանել լավատեսական մտածողություն` իրականության տեսլականով: 2. Կարիերա ստեղծելու շատ միջոցներ կան, սակայն դրանցից ամենահարմարը ճիշտ ընտանիքում գտնվելն է: Բիլ Գեյթս 1. Բոլոր երազանքները չէ, որ կատարվում են: Ես, օրինակ, մանուկ ժամանակ երազում էի

խոհարար դառնալ, չստացվեց: 2. Բազմոցին նստած` դոլարը կողքովդ չի թռչի: 3. Հաճույք ստացեք նրանից, ինչ անում եք ու կյանքում երբևէ ստիպված չեք լինի աշխատել: 4. Ես միշտ ամենաբարդ աշխատանքը կհանձնարարեմ ամենածույլին, քանզի նա ամենահեշտ եղանակը կգտնի դա անելու: Թոմաս Էդիսոն 1. Ստեղծագործությունը տասը տոկոսով ոգեշնչումն է, իսկ 90 տոկոսով` աշխատանքը:
2. Մտքի արժեքը որոշվում է դրա օգտակարությամբ: