ՊՆ-ի հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապասխանում: Իրականությունը ՀԵՏԵՎՅԱԼՆ է… Արման Թաթոյանը ահազանգում է

ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապասխանում: Դա ՀՀ ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող ու բնակչությանը վտш նգի տակ դնող հայտարարություն է: Մասնավորապես, այս պահին առկա են առնվազն հետևյալ փաստերը.
1. Ադրբեջանական զի նվшծ

ծառայողները մոտ երկու շաբաթ առաջ մինչև մեկ կմ հանգիստ ներ пւժել են և տեղակայվել ՀՀ-ի, մասնավորապես՝ Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում, այդ թվում` վրաններ տեղադրելով: Ավելի ճշգրիտ` խոսքը Ներքին Հանդի վարչական տարածքում գտնվող նախկին գյուղի մասին է: 2. Ներխ пւժելուց հետո ադրբեջանական զի նվшծ ծառայողները սկսել են

իրենց համար դեպի «իրենց նոր դիրքը» տանող ճանապարհ կառուցել, այդ թվում` տեխնիկայի օգտագործմամբ: Աշխատանքները դադարեցրել են միայն վերջին մի քանի օրվա եղանակային պայմանների, մասնավորապես` ձյան պատճառով: 3. Ներքին Հանդում բնակիչներն ի սկզբանե տեղյակ են տվյալ ներխ пւժման մասին,

նրանք են նկատել ադրբեջանական զինծառայողներին ու Կառավարությունից բացատրությունների բացակայության պայմաններում մարդիկ հայտնվել են անորոշության և անհանգստության մեջ: 4. Վերջին մի քանի օրերին սկսվեցին արդարացի հանրային քննարկումներ ադրբեջանական զի նվшծ ծառայողների կողմից ՀԱյաստանի տարածք ներխ пւժելու վերաբերյալ, եղան լրատվամիջոցների

հրապարակումներ: 5. ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր ստի պված հանդես եկավ ներխ пւժումը «կտրականապես հերքող» պաշտոնական հայտարարությամբ և նշեց. «Նշված [այսինքն` Ներքին Հանդի] հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային

ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Այժմ, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»: Պաշտպանության նախարարության տվյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Նախ, Ներքին Հանդի ու հարակից մի քանի գյուղի բնակիչների

վկայությամբ` որոշակի ձյուն եկել է միայն դեկտեմբեր և հունվար ամիսներին, սակայն անանցանելի պայմաններ չեն առաջացել առհասարակ, իսկ փետրվարին եղանակային պայմանները եղել են գարնանային բնույթի: Ես ինքս այս տարածքներում եղել եմ 2021թվականի դեկտեմբերի սկզբին, ինչպես նաև 2022թվականի փետրվարի տասնվեցին և տասնյոթին և կարող եմ համոզված պնդել, որ եղանակային

պայմանները երկու այցերի ժամանակ էլ բնույթով գարնանային էին, գրունտային ճանապարհներն անգամ առավելապես չոր էին: Հետևաբար, հակառակ ՊՆ-ի պնդման` եղանակային պայմանների պատճառսվ տարածք օգտագործելու անհնարինության մասին խոսք լինել չի կարող: Նշվածից զատ, այդ տարածքում ադրբեջանական զի նվшծ դիրքեր կամ այլ տեղակայումներ երբևէ չեն եղել: Չեն եղել և այժմ էլ չկան

ՀՀ Զի նվшծ ուժերի դիրքեր կամ այլ տեղակայումներ: Ավելին, գյուղի բնակիչների վկայությամբ՝ էն վայրերից, որտեղ նե րխпւժել և ապօրինաբար տեղակայվել են ադրբեջանական զի նվшծ ծառայողները, իրենք ազատ օգտվել են նախորդող ողջ ժամանահատվածում, այդ թվում` արոտավայրերից և հողատարածքներից. ադրբեջանական որևէ ծառայող այդ վայրերում երբևէ չի եղել: Այս պահին ադրբեջանական զի նվшծ ծառայողները տեղակայված են

գյուղի անվտш նգության և մարդկանց իրավունքների տեսանկյունից բոլոր առումներով բացարձակ անընդունելի վայրում` անմիջական դիտարկման տակ ունենալով գյուղը:
Ուստի, ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը բացարձակ դատապարտելի է. դրանով փաստացի ՀՀ ինքնիշխան տարածքի մասը զիջվում է Ադրբեջանին: Տվյալ հայտարարությունը, ամբողջությամբ անտեսելով մարդկանց անվտ шնգությունը, լեգիտիմացնում է ադրբեջանական զինվորականների

իրավական որևիցե հիմք չունեցող ներկայությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում: ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը նաև խիստ խնդրահարույց է ՀՀ ԶՈւ ու ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայողների անվտш նգության և կյանքի իրավունքի տեսանկյունից: Դրանից բացի, խիստ մտահոգիչ է, որ Պաշտպանության նախարարության հայտարարությունում օգտագործված են ձևակերպումներ, որոնք արդարացնում են ադրբեջանական ԶՈւ արարքները, նրանց անմեղ են ներկայացնում Ներքին Հանդի և

մեր երկրի ողջ բնակչության առաջ: Դեռ էսքանից հետո Կառավարությունը մարդկանց պահում է անորոշության մեջ և անգամ բացատրություն չի տալիս, թե արդեն երկու շաբաթ է, ինչ են անում ադրբեջանական զի նվшծ ծառայողները Ներքին Հանդում: Հետո էլ մարդկանց մե ղшդրում է, թե խпւ ճապ են տարածում: Չի´ կարելի դժգп հություն չառաջացնելու և սեփական թողտվությունը ծածկելու համար մարդկանց պահել անորոշության և անհանգստության մեջ: Ո՞ր

իրավունքով է ՀՀ պաշտպանության նախարարությունն անում ՀՀ ինքնիշխան տարածքի մասը Ադրբեջանին զի ջող, ադրբեջանական իրավազորությունը ապօրինաբար հաստատող ու ողջ երկրի անվտ шնգությունը վնш սող հայտարարություն: Այդ հայտարարությամբ սեփական ժողովրդից և արտաքին աշխարհից թաքցվում են ադրբեջանական հш նցավոր արարքները: Բավակա´ն է ձեր անպատասխանատու հայտարարություններով խաթարեք մեր ողջ բնակչության և երկրի անվտш նգությունը, նպաստեք մարդկանց իրավունքների խш խտումներին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *