8 հետաքրքիր փաստ երազների մասին

Երազների մասին պատկերացումները դեռեւս մշուշոտ են՝ չնայած գիտության ու բժշկության արձանագրած հսկայական առաջընթացին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ութ հետաքրքիր փաստ երազների մասին:
1. Երազներ տեսնում են

բոլորը Որոշ անձինք պնդում են, որ երբեք երազներ չեն տեսնում, սակայբ դա, ամենայն հավանականությամբ, այդպես չէ, երազներ տեսնում են բոլորը, բայց ոչ բոլորն են դրանք հիշում: 2. Երազն իրականում յոթ վայրկյան չի տևում Գոյություն ունի շատ տարածված մի միֆ, որ ամեն երազը տևում է մոտավորապես յոթ

վայրկյան: Մասնագետի խոսքով՝ դա այդպես չէ, երազը կարող է նույնիսկ կես ժամ տևել: 3. Գիշերվա ընթացքում մենք մի քանի երազ ենք տեսնում Սովորաբար, գիշերվա ընթացքում մարդը մի քանի երազ է տեսնում՝ նվազագույնը երեք կամ չորս, բայց ոչ բոլորն են դրանք հիշում: 4. Մեր երազները կապված են մեր էմոցիոնալ

վիճակի հետ Շատ հաճախ մեր երազները կապված են մեր էմոցիոնալ վիճակի, ապրած օրվա հետ, բայց, մասնագետի խոսքով, ոչ հազվադեպ են նաև ֆանտաստիկ կամ ոչ ադեկվատ երազները, որոնք շատ բարդ է կապել իրական կյանքի որեւէ փորձի հետ: 5. Կույր մարդիկ նույնպես

երազներ են տեսնում. Այն մարդիկ, ովքեր կորցրել են տեսողությունը, երազներ տեսնում են: Ի ծնե կույր մարդիկ նույնպես երազներ են տեսնում, բայց առանց պատկերների: Պատկերներին փոխարինում են էմոցիաները, հոտերը, ձայներն ու տակտիլ որոշ զգացումները: 6. Կենդանիները նույնպես երազներ են տեսնում Կենդանիների մեծամասնությունը երազներ տեսնում է: Այն անձինք,

ովքեր տանը որևէ կենդանի են պահում, կարող են հետևել, թե ինչպես են երբեմն մեր չորքոտանի ընկերները շարժվում քնի մեջ էնպես, ասես վազում են մեկի հետից:
7. Երազները կատարվում են Որոշ անձինք պնդում են, որ նրանց երազները կատարվում են, բայց, ըստ գիտնականների` ապացուցել սա դեռևս անհնար է: Իսկ այն, որ մարդը սկսում է պնդել, որ որևիցե իրադարձությունից հետո մարդը սկսում է պնդել, որ տեսել էր այն երազում, կարող է

պայմանավորված լինել «դեժավյուի» զգացումով: 8. Մենք երբեք երազում չենք տեսնում անծանոթ մարդկանց Մեր երազների հերոսներից շատերը մեզ անծանոթ են թվում, բայց գիտնականները պնդում են, որ մեր ենթագիտակցությունը ի զորու չէ ստեղծել անծանոթ մարդկանց դեմքեր, իսկ մեր երազների բոլոր գործող անձանց մենք տեսել ենք իրական կյանքում, պարզապես չենք հիշել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *