Եվրատեսիլ երգի մրցույթ (անգլ.՝ Eurovision Song Contest, ֆրանսերեն՝ Concours Eurovision de la chanson), երգի ամենամյա հեռուստամրցույթ, որը հիմնականում անցկացվում է Եվրոպական հեռարձակողների
միության կազմում գտնվող երկրների միջև։ Մրցույթի հիմքում ընկած է Իտալիայում անցկացվող «Սանռեմո երաժշտական փառատոնը»։ Ամեն մասնակից երկիր ներկայացնում է նոր երգ, որը ուղիղ եթերում կենդանի հնչողությամբ պետք է
կատարվի հեռուստատեսությամբ ու ռադիոյով, այնուհետև յուրաքանչյուր երկիր քվեարկում է մյուս մասնակիցների օգտին՝ հաղթողին պարզելու համար։ Մրցույթը ամեն տարի հեռարձակվում է սկսած 1956 թ-ից ու համարվում է աշխարհի ամենաերկարակյաց հեռուստատեսային ծրագրերից 1-ը։
Սա նաև ամենադիտվող ոչ սպորտային իրադարձություններից մեկն է ամբողջ աշխարհում, որը ըստ վերջին տարիների տվյալների մոտավոր ունենում է հարյուր միլիոնից ավել հեռուստադիտող Եվրոպայում և ընդհանուր վեց հարյուր մլն հեռուստադիտող ամբողջ աշխարհում:
Հրապարակվել է «Եվրատեսիլ 2022»-ի՝ Հայաստանի ներկայացուցչի տեսահոլովակը.